ՀՊՏՀ գրադարանը՝ էլեկտրոնային գրքի հեռանկարների քննարկման մասնակից
Սույն թվականի մարտի 18-ին ՀՊՏՀ գրադարանը մասնակցել է ՌԴ Մորդովիայի Հանրապետության Ա. Պուշկինի անվան ազգային գրադարանի կազմակերպած միջմարզային «Ճանապարհ դեպի էլեկտրոնային գիրք. պահպանության խնդիրները և զարգացման հեռանկարները» թեմայով կլոր սեղանին։ Միջոցառումը տեղի է ունեցել առցանց հարթակում, և մասնակցել են շուրջ 60 մարզային գիտական և ունիվերսալ գրադարաններ (այդ թվում՝ Տվերի մարզային ունիվերսալ գիտական, Պերմի պետական մարզային, Կիրովի պետական մարզային գիտական և այլ գրադարաններ)։
ՀՊՏՀ գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը հանդես է եկել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆոնդի թվայնացման գործընթացը» զեկուցմամբ, որով շեշտադրել է քննարկվող հիմնախնդրի առաջնահերթությունները և զարգացման հեռանկարները։
Մասնակիցները հատուկ շնորհակալություն են հայտնել ՀՊՏՀ գրադարանին: