ՀՊՏՀ գրադարանը մասնակցել է գիտական սեմինարի
ՀՊՏՀ գրադարանը հունիսի 23-ին մասնակցել է ՌԴ ԳԱ հասարակական գիտությունների գիտական տեղեկատվության ինստիտուտի հիմնարար գրադարանի կազմակերպած «Գրադարանային աջակցություն հասարակական և հումանիտար գիտություններին վերաբերող հետազոտություններին» թեմայով գիտական սեմինարին։
Սեմինարի նպատակն էր միավորել գրադարանային և տեղեկատվական գործունեության ոլորտում աշխատող մասնագետների ջանքերը՝ քննարկելու գրադարանավարության և մատենագիտության կարևորագույն խնդիրները և մշակելու համաձայնեցված լուծումներ, որոնք նպաստում են նաև գրադարանների իրավունքների և պարտավորությունների նորացմանը, որոշելու գրադարանագիտության ստանդարտացման ծրագրի իրականացման հեռանկարներն ու մեխանիզմները, նշելու ակադեմիական և տարածաշրջանային գրադարանների դերն այս գործընթացում:
Սեմինարին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության գիտական գրադարանների, ՌԴ ԳԱ գիտատեխնիկական ինստիտուտների աշխատակիցներ, ինչպես նաև նախկին ԱՊՀ հանրապետությունների գիտական գրադարանների 99 ներկայացուցիչներ։