Gale Reference Complete ռեսուրսը 1 ամսով հասանելի է ՀՊՏՀ գրադարանում

ՀՊՏՀ գիտական գրադարանի աշխատակիցները ապրիլի 12-ին մասնակցել են GALE միջազգային հրատարակչության կազմակերպած առցանց ուսուցողական վեբինարին, որն իրականացվում է Gale Reference Complete ռեսուրսին մեր բուհի գրադարանին մեկամսյա (ապրիլի 4-ից մայիսի 6-ը) ազատ հասանելիություն տրամադրելու շրջանակում: GALE-ը սկզբնաղբյուրների և տեղեկատու նյութերի հրատարակման միջազգային առաջատար հրատարակչություն է:

Առցանց հանդիպմանը ցեկուցմամբ հանդես է եկել GALE հրատարակչության ներկայացուցիչ Ջեսիկա Բենսոնը: Վեբինարի աշխատանքային լեզուն եղել է անգլերենը, այն տևել է 1 ժամ:

Ներկայացվել են հարթակի շտեմարանները, ռեսուրսների տեսակները, նյութերի պահպանման և ներբեռնման գործիքակազմը, արխիվացման հնարավորությունները: Վեբինարի տեսաձայնագրությունը հասանելի է հետևյալ հղմամբ:

Հիշեցնում ենք, որ հարթակը հասանելի է մինչև մայիսի 6-ը՝ հետևյալ հղմամբ, իսկ մուտքի արտոնություն ստանալու համար հարկավոր է դիմել ՀՊՏՀ գրադարան: