Գրադարանի իմիջ. նոր միջոցառում առցանց հարթակում
2022 թվականի հունիսի 16-ին, ՀՊՏՀ գրադարանի նախաձեռնությամբ, առցանց ձևաչափով տեղի ունեցավ «Գրադարանի իմիջ։ Գրադարանի նոր գործիքը» վերտառությամբ միջոցառումը, որի հիմնական զեկուցողն էր ՀՊՏՀ գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը։
Զեկուցողն անդրադարձ կատարեց գրադարանի արտաքին և ներքին կերպարի, գրադարանների կորպորատիվ ինքնության ձևավորմանը, մոբինգին՝ որպես ծառայողական կոնֆլիկտի տեսակի, գրադարանային գովազդի հարցերին, այնուհետև ներկայացրեց միջոցառմանը նախորդած՝ գրադարանի ֆեյսբուքյան հարթակում անցկացված հարցման արդյունքները։
Միջոցառմանը մասնակցեցին մարզային և հանրային շուրջ 20 գրադարանների ներկայացուցիչներ։
Հանդիպման ավարտին ծավալվեց մտքերի ակտիվ փոխանակություն։
Հանդիպման տեսաձայնագրությունը հասանելի է գրադարանի յութուբյան էջում։