Նոր ձեռնարկ ֆինանսատնտեսական փորձաքննության ոլորտից
2022 թվականին լույս է տեսել Вопросы методологии финансово-экономической экспертизи («Ֆինանսատնտեսական փորձաքննության մեթոդաբանության հարցեր») ռուսերեն մեթոդական ձեռնարկը։
Հեղինակել է գիրքը ՀՊՏՀ դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Մամիկոնյանը։ Ձեռնարկը տպագրության է երաշխավորվել ՀՀ ԳԱԱ
Փորձաքննությունների ազգային բյուրոյի կողմից։
Ձեռնարկում լուսաբանվում են ֆինանսատնտեսական փորձաքննության ոլորտի արդիական հարցեր և նոր մոտեցումներ։ Պարզաբանումներ են տրված կառավարչական և ֆինանսական հաշվառման, ֆինանսական մենեջմենթի առանձնահատկությունների մասին։
Ձեռնարկը նախատեսված է դատական փորձագետների, գիտաշխատողների, ոլորտի հետազոտողների և բուհերի դասախոսների համար և արդեն հասանելի է ՀՊՏՀ գրադարանի գիտական ընթերցասրահում։