ՀՊՏՀ գրադարանը՝ 8-րդ ամենամյա ընթերցանության մարաթոնի մասնակից

Համաձայն վերջին տարիներին ձևավորված ավանդույթի` Հայաստանի ամերիկյան անկյունները, ԱՄՆ դեսպանատան և Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի հետ համագործակցելով, կազմակերպեցին 8-րդ ամենամյա ընթերցանության մարաթոնը։ Այս տարի ընթերցվեց ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» վեպը, որն առաջին անգամ հրատարակվել է 1972 թվականին։ Գրքի մի հատված ընթերցեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Օքսաննա Օհանջանյանը։