Մեդիագրագիտության թեմայով վեբինար՝ ՀՊՏՀ գրադարանի նախաձեռնությամբ

Մայիսի 20-ին ՀՊՏՀ գրադարանը ZOOM հարթակում կազմակերպել էր «Մեդիագրագիտություն։ Տեղեկատվության հուսալի աղբյուր» թեմայով վեբինար, որն անցկացվեց Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի «Ամերիկյան անկյունի» և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» հետ համատեղ՝ «Նորարար գրադարաններ» աշխատաժողովի շրջանակներում։

Միջոցառման սկզբում գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը ներկայացրեց «Մեդիագրագիտություն» թեմատիկ հարցման արդյունքները։ Այնուհետև բանախոսեց գրադարանի աշխատակից Գարեգին Ղոչիկյանը՝ անդրադառնալով մեդիագրագիտության առանձնահատկություններին, փաստերի ստուգման եղանակներին և անհրաժեշտ հարթակներին, ապատեղեկատվության ձևերին։

Միջոցառմանը մասնակցում էին մարզային, գերատեսչական, համալսարական գրադարանների շուրջ 25 աշխատակիցներ։

Հանդիպումն ամփոփվեց ակտիվ քննարկմամբ և մտքերի փոխանակմամբ։

Միջոցառումն ամբողջությամբ՝ այստեղ։