Ի գիտություն ուսանողների. հունիսի 4-ից մեկնարկում են ուսանողական հարցումները նոր գործարկվող Moodle հարթակում
Սիրելի ուսանողներ, տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունիսի 4-ից մեկնարկում են ուսանողական էլեկտրոնային հարցումները: Այն ձեզ հնարավորություն կտա գնահատել դասավանդող դասախոսներին:
Հիշեցնենք, որ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը սույն թվականի մայիսի 14-ին ուսանողական էլեկտրոնային հարցման հայեցակարգը ներկայացրեց համալսարանի ուսանողներին: Քննարկման արդյունքում ներկայացված որոշ առաջարկներ ու մոտեցումներ ներառվել են համակարգում:
Եվ այսպես, հարցմանը մասնակցելու են առկա բակալավրիատի 1-3-րդ և առկա մագիստրատուրայի 1-ին կուրսի բոլոր այն ուսանողները, որոնք նախորդ կիսամյակի քննաշրջանիարդյունքում ապահովել են առնվազն 13.0 ՄՈԳ: Հարցումն իրականացվելու է Moodle համակարգի միջոցով:
Սիրելի ուսանողներ, էլեկտրոնային հարցումներին մասնակցելու համար ձեզ արդեն իսկ առաքվել են հասցեական նամակներ, որտեղ առկա են համակարգ մուտք գործելու ձեր անձնական մուտքանունը և ծածկագիրը: Բոլոր նրանք, ովքեր դեռ չեն ստացել իրենց ծրարները, կարող են մոտենալ իրենց ֆակուլտետի դեկանին: Խնդրում ենք ուշադիր լինել այդ ծրարների նկատմամբ և չկորցնել:
Այս հրապարակմամբ ներկայացնում ենք հարցման գործողությունը, որը շատ պարզ է և կտևի մի քանի րոպե:
Հարցումն իրականացնելու համար այցելում եք moodle.asue.am հասցեով, էջի աջ անկյունում մուտքագրում եք ձեր մուտքանունն ու ծածկագիրը, որը նախապես ծրարով առաքված կլինի ձեզ: Այնուհետև բացված էջի ձախ կողմում կտեսնեք My courses տողը, որի վրա սեղմելուց հետո այդ տողի ներքևում կհայտնվի ձեզ դասավանդող դասախոսների անվանացանկը: Հերթով պետք է սեղմեք յուրաքանչյուր դասախոսի անվան տողի վրա, ինչից հետո կբացվի մեկ էջ՝ վրան գրված երկու տող՝ «Հարցում» և Answer the questions: Սեղմում եք Answer the questions տողը և սկսում պատասխանել հարցերին: Վերջին տողը նախատեսված է կարծիք և մեկնաբանություն թողնելու համար, սակայն այս դաշտը լրացման համար պարտադիր չէ: Գործողությունն ավարտում եք՝ սեղմելով Submit your answers կոճակը:
Հիշեցնենք, որ նախատեսվում է հարցումներն իրականացնել յուրաքանչյուր կիսամյակ՝ նախորդ կիսամյակում դասավանդած դասախոսների մասին: Հարցման արդյունքներն օգտագործվելու են համալսարանի ղեկավարության կողմից համապատասխան որոշումներ կայացնելու նպատակով (պարգևավճարների տարբերակում, ծայրահեղ դեպքերի բացահայտում և բացառում և այլն):
Հարցման ընթացքում ի հայտ եկած հնարավոր անճշտությունների շտկման, ինչպես նաև խորհրդատվության համար կարող եք այցելել ՀՊՏՀ էլեկտրոնային սարքավորումների սպասարկման և ծրագրային ապահովման բաժին կամ զանգահարել 010 593-416 հեռախոսահամարով:
Սիրելի ուսանողներ, տեղեկացնում ենք, որ հարցմանը կարող եք մասնակցել նաև հեռախոսի միջոցով՝ ներբեռնելով Moodle հավելվածը, այնուհետև հասցեի դաշտում նշում եք moodle.asue.am և շարունակում գործողությունը:
Գործողությունը կարող եք դիտել այստեղ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին