ՀՊՏՀ-ն և Ազգային Բժշկական Պալատը կազմակերպում են «Հոսպիտալ մենեջմենթ» դասընթաց

«Հոսպիտալ մենեջմենթ» դասընթացին կարող են մասնակցել ՀՀ առողջապահության ոլորտում աշխատող բժշկական կազմակերպությունների և նրանց ստորաբաժանումների ղեկավարները, ավագ բուժաշխատողները և բժշկական կազմակերպությունների ոչ բժիշկ ղեկավար անձնակազմը։

Դասընթացը հիմնված է բացառապես միջազգային փորձի, պրակտիկ փորձառության և ՀՀ օրենսդրության համադրության վրա։ Յուրաքանչյուր դասընթացի օրվա ընթացքում ձեռքբերված գիտելիքների հիման վրա մասնակիցը յուրաքանչյուր օրվա վերջում կատարելու է խմբային կամ անհատական աշխատանք՝ կոնկրետ բժշկական հաստատության կամ նրա ստորաբաժանման օրինակով։

Դասընթացի ավարտին մասնակիցները ձեռքբերված գիտելիքներով կարողանալու են ինքնուրույն մշակել բժշկական կազմակերպության կամ նրա որևէ ստորաբաժանման զարգացման ռազմավարությունը, մշակել նրանում կատարվող գործընթացները, կարողանալու են կառավարել բժշկական կազմակերպության ֆինանսները, ունենալու են հնարավորություն միջազգային չափորոշիչներն ու որակի տարբեր համակարգերի ցուցիչները կիրառել տարբեր մակարդակների կառավարման գործընթացում, ստանալու են խթան և պրակտիկ գործիքակազմ՝ հիմնավորված փոփոխություններ կատարելու իրենց կազմակերպությունում, մշակելու մրցունակ մարքեթինգային ռազմավարություն և պացիենտակենտրոն բժշկական կենտրոնի քաղաքականություն, առաջնորդել այդ ռազմավարությունն ու հետևել նրա ճիշտ և գրագետ կատարմանը։

Աշխատանքային փորձի (ստաժի) ժամանակահատվածի մեջ ներառվում է նաև դիմորդի կլինիկական օրդինատուրայում սովորելու ժամանակահատվածը ևս։

Դասընթացը կազմակերպվում է մայր տնտեսագիտական ԲՈՒՀ-ում։ Դասընթացը վարելու են ՀՀ առողջապահության ոլորտի առաջատար մասնագետները։

ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ

  • ՀՊՏՀ
  • Ազգային Բժշկական Պալատ

ԾՐԱԳՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ

  • Մեկնարկը՝ 21 փետրվարի 2020թ.
  • Ավարտը՝ 18 ապրիլի 2020թ.

Ծրագիրն իրականացվելու է յուրաքանչյուր շաբաթ` ուրբաթ և շաբաթ օրերին, ժամը 16.00-20.00:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

  1. Առողջապահության կառավարում
  2. Ռազմավարական կառավարումն առողջապահական կազմակերպությունում
  3. Առաջադեմ կառավարում
  4. Գործընթացների կառավարում
  5. Ֆինանսների կառավարումն առողջապահության ոլորտում
  6. Մարքեթինգի կառավարում և ՍՄՄ
  7. Ներհիվանդանոցային վարակների կառավարում
  8. Մարդկային ռեսուրսների կառավարում
  9. Բժշկական որակ և հիվանդանոցների հավատարմագրում

ԾՐԱԳՐԻ ԼԵԶՈՒՆ

Հայերեն

ԾՐԱԳՐԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ՝

  • Բարձրագույն կրթություն կամ բարձրագույն բժշկական կրթություն

ԴԱՍԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ՝

  • Դիմում ռեկտորի անունով
  • Բարձրագույն կրթության կամ բարձրագույն բժշկական կրթության դիպլոմի պատճենը

Մեկ խմբում առավելագույն մասնակիցների քանակը՝ 25 անձ։

ԾՐԱԳՐԻ ԱՐԺԵՔԸ՝ 100.000 ՀՀ դրամ

Հետադարձ կապի համար` 043 007107

Գրանցվել կարող եք այստեղ՝ http://bit.ly/2H1Sdxr