Ռեկտոր
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Ռոբերտի Գալոյան

Ծնվել է 1980 թ. հունվարի 4-ին, Երևանում:
1996-2001 թթ. սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի «Համաշխարհային տնտեսագիտություն» բաժնում, որն ավարտել է գերազանցությամբ:
2002 թ. ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրա և 2004 թ. հաջողությամբ պաշտպանելով թեկնածուական ատենախոսությունը՝ վաղաժամ ավարտել է այն ու ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
2005 թվականից աշխատում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնում, սկզբում որպես ասիստենտ, իսկ 2006 թվականին ստանալով դոցենտի կոչում՝ որպես դոցենտ:
2008-2012թթ. համատեղությամբ աշխատել է ՀՀ գիտություների ազգային ակադեմիայի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող:
2013-2016 թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում:
2014 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը և ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան:
2014-2017թթ. դասավանդել է Բրիտանական բիզնես դպրոցում (Հայաստան):
2017թ. ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ ընտրվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչի պաշտոնում:
2018 թ. ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի որոշմամբ արժանացել է պրոֆեսորի գիտական կոչման:
2019թ. մայիսի 13-ին նշանակվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր:
2019թ. օգոստոսի 22-ից 2020թ. հուլիսի 1-ը եղել է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար:
2020թ. հուլիսի 17-ին ՀՊՏՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում ընտրվել է ՀՊՏՀ ռեկտոր, իսկ 2020թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատվել է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում:
Մասնակցել է բազմաթիվ միջազգային հետազոտական ծրագրերի, մասնագիտական վերապատրաստումներ է անցել ԱՊՀ և ԵՄ երկրներում, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Համագործակցության և խաղաղության տարածաշրջանային գրասենյակի միջազգային փորձագետ է (Ավստրիա):
Հեղինակ է շուրջ 60 գիտական հրապարակումների։ Ազատ տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:
Ունի մեկ որդի:
Էլ. հասցե` rector@asue.am