Հայտարարվում է ներհամալսարանական գիտական եւ գիտահետազոտական աշխատանքների կատարման մրցույթ (կարգ, հանձնաժողով)

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական խորհրդի 2012 թվականի մայիսի 31-ի թիվ 11 որոշման համաձայն` 2012թ. սեպտեմբերի 1-ից գործողության մեջ է դրվում ՀՊՏՀ ներհամալսարանական գիտական դրամաշնորհների տրամադրման կարգը, համաձայն որի` հայտարարվում է ներհամալսարանական գիտական և գիտահետազոտական աշխատանքների կատարման մրցույթ:

Որպես մրցույթի գլխավոր ուղղություններ սահմանվել են ՀՀ Կառավարության 2012-2017թթ. ծրագրի գերակայությունները.

- տնտեսության մրցունակության բարձրացում,

- մարդկային կապիտալի զարգացում,

- ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում:

Մեկ տարվա տևողությամբ գիտահետազոտական նախագծի կատարման ֆինանսավորման առավելագույն արժեք է սահմանվել`

- միջամբիոնային նախագծի համար` մինչև 5 մլն դրամ,

- մեկ ամբիոնի կողմից կատարվող նախագծի համար` մինչև 3 մլն դրամ,

- ստեղծագործական կոլեկտիվի կողմից կատարվող նախագծի համար` մինչև 1,5 մլն դրամ,

- միանձնյա կատարվող նախագծի համար` մինչև 700 հազ. դրամ,

- երիտասարդ, մինչև 35 տարեկան գիտնականի կամ գիտնականների ստեղծագործական կոլեկտիվի կողմից կատարվող նախագծի համար` մինչև 500 հազ. դրամ,

- ասպիրանտի կողմից կատարվող նախագծի համար` մինչև 500 հազ. դրամ,

- ուսանողի կողմից կատարվող նախագծի համար` մինչև 300 հազ. դրամ:

Գիտահետազոտական նախագծերի կատարման մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2012թ. հոկտեմբերի 30-ը:

Ներհամալսարանական գիտական դրամաշնորհների տրամադրման մրցութային հանձնաժողովը ստեղծվել է հետևյալ կազմով`

Հանձնաժողովի նախագահ` Կ. Աթոյան – համալսարանի ռեկտոր, տ.գ.դ.

Հանձնաժողովի անդամներ`

Գ. Վարդանյան - գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, տ.գ.դ.,

պրոֆեսոր /հանձնաժողովի նախագահի տեղակալ/

Լ. Գրիգորյան - կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ,

տ.գ.թ. դոցենտ /հանձնաժողովի քարտուղար/

Հ. Աղաջանյան – տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ, տ.գ.դ.,

պրոֆեսոր

Ս. Գևորգյան - բնօգտագործման ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր

Վ. Գևորգյան - ՈՒԳԸ նախագահ, կառավարչական հաշվառման և աուդիտի

ամբիոնի ասպիրանտ

Ա. Թավադյան - տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տ.գ.դ.,

պրոֆեսոր

Գ. Կիրակոսյան – ռեկտորի խորհրդական, տ.գ.դ., պրոֆեսոր

Մ. Մելքումյան - միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության

կազմակերպման ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր

Յու. Սուվարյան – կառավարման ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր,

ակադեմիկոս

Վ. Սարգսյան - կառավարման տեղեկատվական համակարգերի ամբիոնի

վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր:

Ս. Սուքիասյան - ֆինանսական ֆակուլտետի դեկան, հանրային ֆինանսների ամբիոնի դոցենտ, տ.գ.դ.

Ա. Մարգարյան -տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ.

Մրցույթի արդյունքներով ընտրված գիտահետազոտական նախագծերը ֆինանսավորվում են 2013թ. հունվարի 1-ից: Կից՝ կարգը։