Տնտեսամաթեմատիկական մեթոդներ և մոդելներ առարկայի պիլոտային մոդուլ
Ընթացքում է 2017թ. հոկտեմբերի 13-ից
ՀՊՏՀ դասավանդման պրակտիկա տարբեր նորարարական մեթոդների և տեսությունների ներդրումը խթանելու նպատակով լաբորատորիան մշակել է պիլոտային մոդուլ, որը ներառել է համակարգչային ծրագրերի միջոցով օպտիմիզացիոն խնդիրների լուծման ժամանակակից մեթոդներ: Մոդուլի ներդրման ուղղությամբ արվել են հետևյալ գործողությունները. 2017-ի հոկտեմբերի 19-ին մոդուլը փորձարկվել է հեռակա բակալավրիատի Մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում մասնագիտության 5-րդ կուրսում՝ «Տնտեսամաթեմատիկական մեթոդներ և մոդելներ» առարկայի շրջանակներում: Դասընթացը վարել է մոդուլի շրջանակներում նախապես վերապատրաստված դասախոսը (Ա.Մկրտչյան, հոկտեմբեր 13, 2017թ): 2018-ի հունվարի 19-ին հիշյալ կուրսում առաջարկված մեթոդաբա-նությամբ անցկացվել է քննություն: Ուսանողներին ընտրությամբ առաջարկվել է քննական խնդիրը լուծել համակարգչով կամ թղթային տարբերակով: 8 ուսանողներից միայն մեկն է նախընտրել թղթային տարբերակը: Ներկայումս նշված կուրսում քննության արդյունքներով մշակվում է մոդուլի լրամշակված տարբերակը, ինչպես նաև մեթոդական ուղեցույցը: Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնում նախատեսվում է վերապատրաստել հիշյալ դասընթացը դասավանդող մնացած դասախոսների՝ նշված առարկան առաջարկված մոտեցմամբ դասավանդելու և մոդուլը լիարժեք ներդնելու համար: