SAS+Statistics դասընթացների շարք
«Դը Գուրուս» ընկերությունը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ամբիոնը համատեղ սկսում են SAS+Statistics դասընթացների շարք։
Հայաստանում «SAS Institute»-ի միակ և պաշտոնական ներկայացուցիչ հանդիսացող «Դը Գուրուս» ընկերության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռազմավարական գործընկերությունը տալիս է իր հերթական արդյունքը։
«Դը Գուրուս» ընկերության մասին
«Դը Գուրուս» ընկերությունը առողջապահական տվյալների վերլուծության և կառավարման, վիճակագրական ծրագրավորման, կենսավիճակագրության, ծառայություններ է մատուցում համաշխարհային հռչակ ու հեղինակություն վայելող, մի շարք ընկերությունների։ «Դը Գուրուս»-ի թիմում ընդգրկված են Հայաստանում ոլորտի ամենափորձառու մասնագետները։ Ընկերությունն իր գործունեության և ծառայությունների բարձր որակի միջազգային ճանաչման կարևոր ձեռքբերումն է համարում Հայաստանում «SAS Institute»-ի միակ և պաշտոնական ներկայացուցիչ դառնալը։ Ընկերության մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Ի՞նչ է SAS-ը և ի՞նչ կարող է այն ձեզ տալ.
SAS ծրագիրը, մշակվել է SAS Ինստիտուտի կողմից՝ տվյալների կառավարման, բարձր ճշգրտության հաշվարկների, վերլուծությունների ու կանխատեսումների համար։ SAS-ը օգտագործողների շրջանում ճանաչում ունի հատկապես իր վստահելիության, տվյալների վերլուծության արդյունքների առանձնակի բարձր ճշգրտության համար, որի շնորհիվ էլ այն լայն կիրառություն ունի աշխարհի 150 երկրում, տասնյակ հազարավոր կորպորացիաների, պետական հիմնարկների, համալսարանների ու վերլուծական կենտրոնների կողմից։
Կարևոր փաստեր SAS-ի մասին
2019 Fortune Global 500 ցանկի առաջին 100 ընկերություններից 91-ը օգտագործում են SAS ․ Աշխարհի խոշորագույն 500 ընկերությունների ցանկում ընդգրկված բանկային, ապահովագրական, առողջապահական ծառայությունների մատուցման, դեղագործական, ավիացիոն տեխնոլոգիաների, համակարգչային ծառայությունների ոլորտները ներկայացնող ԲՈԼՈՐ կորպորացիաները օգտվում են գլխավորապես SAS-ից։
Դասընթացավարների մասին
Դասընթացը վարելու են «Դը Գուրուս» ընկերության աշխատակիցները, որոնք SAS ծրագրավորման ու վերլուծությունների ոլորտում երկարատև աշխատանքային փորձառություն ունեն, ինչպես նաև տիրապետում են մասնագիտական կադրերի պատրաստման, բարձր արդյունավետություն ապահովող վերապատրաստումների անցկացման հմտությունների։ Դասընթացի վիճակագրության բաժինը (տվյալների վերլուծությունում կիրառվող հիմնական վիճակագրական հասկացություններ, գործիքներ, եղանակներ, մեթոդներ) վարելու են ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի դոցենտներ Անուշ Շիրինյանը և Լիանա Ֆիդանյանը։
Դասընթացի ավարտին քննության 80% շեմը հաղթահարած մասնակիցներին կշնորհվի հավաստագիր։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցները կհրավիրվեն աշխատանքի «Դը Գուրուս» ընկերություն։
Դասընթացի նպատակային խումբը
SAS փաթեթի կիրառմամբ ծրագրավորման և տվյալների վերլուծության հմտություններին տիրապետելու ցանկություն ունեցող անձինք
Բակալավրիատի բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրոսներ և ասպիրանտներ
Մասնագիտական նոր ոլորտում առաջին քայլերն անող, մոտիվացված անձինք կամ նրանք, ովքեր պարզապես ցանկանում են ձեռք բերել նոր մասնագիտություն
SAS որակավորման քննությանը մասնակցելու ցանկություն ունեցող անձինք
Դասընթացի լեզու
Դասընթացավարի կողմից նյութի ներկայացումը և բացատրությունները՝ հայերեն, հարակից նյութերը, այդ թվում՝ էլեկտրոնային նյութերը, տերմինաբանությունը՝ անգլերեն
Մեկնարկը
Դասընթացը մեկնարկում է ապրիլի 2-ին։ Տևողությունը և բովանդակությունը․ Դասընթացն ընդգրկում է 20 պարապմունք՝ երկուական ժամով։
Ավարտը՝ մայիսի 17-ին։
Օրեր և ժամեր՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, ժ.19։00 - 21:00-ը։
Արժեքը՝ 28 000 ՀՀ դրամ, ՀՊՏՀ աշխատակիցների և ուսանողների համար զեղչ 30 տոկոս, շրջանավարտների համար՝ 10 տոկոս:
Դասընթացի գրանցման վերջնաժամկետը՝ մարտի 29-ը։
Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք գրել ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի ֆեյսբուքյան էջին։
Գրանցվելու հայտը կարող եք գտնել այստեղ: