R ծրագրավորման լեզվի դասընթաց

R-ը բաց կոդով ծրագրավորման լեզու է՝ ստեղծված վիճակագիրների կողմից, վիճակագրական վերլուծությունների համար։ Աշխարհում R ծրագրավորմամբ զբաղվողների թիվը տատանվում 2-3 մլն-ի սահմաններում։ R ծրագրավորողների համայնքի կողմից ստեղծվել է ավելի քան 10,000 գրադարան։ Այսօր փաստացի չկա մի այնպիսի վիճակագրական խնդիր, որի լուծման համար չլինի R-ի գրադարան։ R-ի ամենամեծ ժողովրդականություն վայելող ggplot2 գրադարանը աշխարհի լավագույն գործիքն է՝ տվյալների վիզուալիզացիայի համար։

R-ի օգտագործման ոլորտները բազմազան են՝ Առողջապահություն, բիզնես, սոցիալական գիտություններ, պետական կառավարում և այլն։

Դասընթացը նախատեսված է սկսնակների համար։ Դասընթացի ավարտին մասնակիցները կտիրապետեն R ծրագրավորման լեզվի հիմունքներին, ինչպես նաև կծանոթանան layered grammar of graphics համակարգին և կկարողանան ստեղծել բարդ գծապատկերներ՝ ggplot2 գրադարանի միջոցով։

Թեմա 1: R ծրագրային փաթեթի ներածություն (6 ժամ)

  • R ծրագրավորման լեզվի և R Studio միջավայրի ներածություն։Տվյալների կառուցվածքները և տեսակները:
  • Տվյալների ներմուծում և մշակում (մասնատում, մաքրում, նոր փոփոխականների ստեղծում և այլն) R միջավայրում:
  • Տվյալների կառուցվածքների մասնատում (filtering and subsetting)։
  • Աշխատանք արտաքին գրադարանների հետ։
  • Նկարագրական վիճակագրական վերլուծություն (հաճախություններ, կենտրոնական միտումների և ցրվածության ցուցանիշներ):

Թեմա 2: Գծապատկերների կառուցում (visualization) R միջավայրում (6 ժամ)
Պարզ գծապատկերների կառուցումը R միջավայրում:
Միաչափ և բազմաչափ վիճակագրական տվյալների համար գծապատկերների կառուցում ggplot2 փաթեթի միջոցով:

Դեյթամոտուս։

Ընկերությունը հիմնադրվել է 2014թ-ին։ Զբաղվում է վիճակագրական վերլուծություններով, մեքենայական ուսուցման և արհեստական բանականության խնդիրներով, ինչպես նաև իրականացրել է մի շարք թրեյնինգներ տվյալագիտության ոլորտում։ Ընկերության հաճախորդներից են՝ Ամերիաբանկ, Vivacell, Digitain ընկերությունները, ինչպես նաև World Vision-ը, GiZ-ի հայաստանյան գրասենյակը և այլն։ Մանրամասները ընկերության կայքում՝ www.datamotus.com:

Դասընթացավարների մասին։

Վահե Մովսիսյան։ Դեյթամոտուս ընկերության համահիմնադիրն է։ Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Մաթեմատիկական մեթոդներ և գործառնությունների հետազոտություն տնտեսագիտության մեջ բաժինը 2004թ․։ 2007թ. պաշտպանել է գիտական թեզ Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանում՝ ստանալով տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում։ Աշխատում է ՀՀ Կենտրոնական Բանկում՝ որպես տվյալագետ, 2013թ-ից դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում։

Ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ՝ https://www.linkedin.com/in/vahe-movsisyan-1a2b043b/:

Գրանցվել ստորև տեղադրված հասցեով` http://bit.ly/2tr6wse:
Դասընթացի արժեքը՝ 42,000:
Հարցերի դեպքում կարող եք գրել` aghavni.hakobyan@asue.am

ՀՊՏՀ-ում ավարտվել է հերթական կարճաժամկետ դասընթացը՝ մասնակիցներին հաղորդելով ծրագրավորման լեզվի մասին գիտելիքներ