ՈՒԽ-ի մասին
ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը ինքնակառավարվող կառույց է, որի գլխավոր նպատակն է պաշտպանել ուսանողների իրավունքներն ու օրինական շահերը, կազմակերպել ազատ ժամանցը, արտալսարանային գիտելիքի ստացումը, տեղեկացվածության բարձրացումը և այլն: ՀՊՏՀ ուսանողական խորհուրդն ստեղծվել է 1994 թվականին։ 2021 թվականի դեկտեմբերի 3-ից այն ունի լիազորված մարմնի կողմից հաստատված կանոնադրություն։
Համաձայն «ՀՀ կրթության մասին» օրենքի` ՀՊՏՀ խորհրդի, գիտական խորհրդի և ֆակուլտետային խորհրդի անդամների 25%-ն ուսանողների ներկայացուցիչներ են։
Իր գործունեության ընթացքում ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը բազմիցս եղել է մրցույթների հաղթող և արժանացել է բազմապիսի մրցանակների: Մասնավորապես, ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ, սկսած 2011 թվականից, 5 տարի անընդմեջ և ապա 2017 թվականին, ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը ճանաչվել է ՀՀ-ում «Լավագույն ուսանողական ինքնակառավարվող մարմին» և արժանացել «Հայկյան» մրցանակի՝ ռեկորդ սահմանելով որպես տվյալ մրցանակին ամենաշատն արժանացած ուսանողական կառույց։ ՀՊՏՀ ՈՒԽ-ն կազմված է հետևյալ ղեկավար մարմիններից՝
- Ընդհանուր ժողով
- Նախագահություն
- Վարչություն
- Նախագահ
ՀՊՏՀ ՈԻԽ կառավարման բարձրագույն մարմինն ՈՒԽ ընդհանուր ժողովն է։ Այն բաղկացած է 32 պատվիրակներից: Ընդհանուր ժողովն է հաստատում ՈՒԽ աշխատակարգը, ՈՒԽ նախագահի ընտրության ընթացակարգը, ընտրում ՈՒԽ նախագահին, հաստատում ՈՒԽ մշտական հանձնաժողովների աշխատանքը և այլն։
ՀՊՏՀ ՈւԽ-ն կազմված է 6 ֆակուլտետային ուսանողական խորհուրդներից և 7 մշտական հանձնաժողովներից։
Ֆակուլտետային ուսանողական խորհուրդներն են.
ՀՊՏՀ ՈՒԽ հանձնաժողովներն են՝
- Կազմակերպչական հանձնաժողով
- Լրատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողով
Տարվա կտրվածքով ՀՊՏՀ ՈՒԽ-ն իրականացնում է 3 մեծ միջոցառում՝
- «Ուսանողական գարուն» մարզամշակութային փառատոն
- «Ուսանողական ամառ» մարզամշակութային փառատոն (անցկացվում է ՀՊՏՀ մարզաառողջարանում)
- «Ուսանողական աշուն» մարզամշակութային փառատոն
.
Մարզամշակութային փառատոների ընթացքում 6 ֆակուլտետները և ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջը մրցում են լավագույնի կոչմանն արժանանալու համար՝ սպորտային, ինտելեկտուալ և մշակութային ասպարեզներում։
Բացի վերը նշվածներից, ՀՊՏՀ ՈՒԽ-ն իրականացնում է միջոցառումներ հետևյալ ուղղություններով՝
- գիտական
- կրթական
- ռազմահայրենասիրական
- կամավորական
- տեղեկատվական
- ժամանցային
- սոցիալական
- և այլն
Ուսանողական խորհրդին կից գործում է «Ի՛զեն» ազգագրական երգի, պարի համույթը՝
Կոնտակտային տվյալներ՝
Հետևի՛ր մեզ սոցիալական կայքերում
ՈՒԽ նախագահների կառավարման ժամանակաշրջանը`
- Մարկոս Շիրինյան (1994-1995 թթ․)
- Ռաֆայել Սարգսյան (1995-1996 թթ․)
- Սամվել Եղիկյան (1996-1998 թթ․)
- Արման Գրիգորյան (1998-1999 թթ․)
- Արթուր Գյուլազյան (1999-2000 թթ․)
- Աբրամ Բախչագուլյան (2000-2003 թթ․)
- Արմեն Ալեքսանյան (2003-2007 թթ․)
- Նարեկ Մանթաշյան (2007-2010 թթ․)
- Սևակ Խաչատրյան (2010-2014 թթ․)
- Սերգեյ Խառատյան (2014-2017 թթ․)
- Հովհաննես Հարությունյան (2017-2019 թթ․)
- Գոռ Մելիք-Սահակյան (2019-2022 թթ․)
- Արև Մանուկյան (2022 թվականից մինչ օրս)