Հաճախ տրվող հարցեր
ՀՊՏՀ ընդունվելուց և որպես ուսանող հրամանագրվելուց հետո, ցանկության դեպքում, ուսանողը ներկայանում է իր ֆակուլտետի ուսանողական խորհուրդ, լրացնում է համապատասխան թերթիկը, որտեղ նշվում են նրա անուն-ազգանունը, նախասիրությունները: Ըստ նախասիրությունների՝ նա կարող է ներգրավվել ՈւԽ այս կամ այն հանձնաժողովում և օժանդակել վերջինիս գործունեությանը: ՈՒԽ անդամ կարող է դառնալ ցանկացած ուսանող՝ անկախ կրթաձևից կամ կուրսից:
Ուսանողական խորհրդին անդամակցությունը հնարավորություն է տալիս՝
- բացահայտելու ինքդ քեզ,
- սովորելու նոր հմտություններ,
- ակտիվ մասնակցություն ունենալու բուհում կազմակերպվող բոլոր միջոցառումներին,
- նախաձեռնելու և կազմակերպելու միջոցառումներ ինչպես բուհում, այնպես էլ բուհից դուրս,
- ունենալու կամավորական աշխատանքի հարուստ փորձ,
- ստանալու ոչ ֆորմալ գիտելիքների մեծ պաշար,
- ձեռք բերելու նոր ընկերներ։
«Տնտեսագետ» մարզաառողջարանը գտնվում է Դիլիջանում։ Ամեն տարի օգոստոս ամսին ուսանողական խորհրդի գործուն անդամներն իրենց հանգիստն են անցկացնում այդտեղ։ «Ուսանողական ամառ» մարզամշակութային փառատոնն էլ անցկացվում է հենց այդ շրջանում։ Այս ամենի մասնակիցը դառնալու համար պետք է ակտիվություն ցուցաբերել ուսանողական խորհրդի տարեկան գործունեության ընթացքում՝ ներգրավվելով ՈՒԽ-ի և բուհի ռազմավարական նպատակների իրականացմանը նպաստող ծրագրերում։
ՀՊՏՀ ՈՒԽ-ն սկսել է իր գործունեությունը 1994 թվականին, գործում է արդեն 30 տարի։ ՀՀ-ում գործող, թերևս, ամենահին և ամենաակտիվ ուսանողական խորհուրդներից մեկն է։
Ուսանողական խորհուրդը բաց է յուրաքանչյուր ուսանողի գաղափարներին և նախաձեռնություններին աջակցելու հարցում։ ՈՒԽ կազմը քննարկում է տվյալ առաջարկը և, հավանության արժանացնելու դեպքում, օգնում է կյանքի կոչել այն: