Հաճախ տրվող հարցեր
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակալավրիատում, մագիստրատուրայում, ինչպես նաև ասպիրանտուրայում առկա մասնագիտություններին և մասնագիտացումներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Յուրաքանչյուր տարի ՀՊՏՀ-ում տպագրվում է «Ուսանողի ուղեցույց», որում մանրամասն նկարագրվում են ուսանողների իրավունքները, պարտականությունները, կրեդիտային համակարգի էությունը, գնահատման համակարգը և այլ մանրամասներ, որոնք անհրաժեշտ են ուսանողներին: Այս տարվա ուղեցույցին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մշակվել և ներդրվել է ուսանողական նպաստի, պետական և անվանական կրթաթոշակների հատկացման կանոնակարգ: Այն հասանելի է համալսարանի պաշտոնական կայքի «Փաստաթղթեր» բաժնում՝ այստեղ:
Համալսարանի Wi-Fi կապից օգտվելու գաղտնաբառն է՝ asue1930:
Դիլիջանում գտնվում է Տնտեսագիտական համալսարանի «Տնտեսագետ» մարզաառողջարանը: Այն ստեղծվել է որպես մարզաառողջարանային ճամբար, բայց 2012 թվականի հունվարին ստացել է մարզաառողջարանի կարգավիճակ: Ճամբարի ստեղծման շինարարական առաջին աշխատանքները մեկնարկել են 1976 թվականին: Տարեցտարի «Տնտեսագետ» մարզաառողջարանն ընդարձակվել և բարեկարգվել է: Վրաններին և հավաքովի տնակներին փոխարինել են երկհարկանի քարե տնակները, կառուցվել են լողավազան, վոլեյբոլի, բաստկեբոլի խաղահրապարակներ, ֆուտբոլի մարզադաշտ, ճաշարանի նոր շենք, բաղնիք և ակումբ:
ՀՊՏՀ ղեկավարության ջանքերով մարզաառողջարանում ամեն տարի նորոգման ու բարեկարգման աշխատանքներ են կատարվում, հետզհետե հանգստի համար ստեղծվում են հարմարավետ պայմաններ: Մարզաառողջարանը գործում է ամռանը` 4 հերթափոխով, որի ընթացքում այստեղ մատչելի պայմաններով իրենց հանգիստն են անցկացնում ՀՊՏՀ հարյուրավոր ուսանողներ և աշխատակիցներ: Կազմակերպվող մարզական ու մշակութային բազմաբնույթ միջոցառումները հանգստացողների առօրյան դարձնում են անմոռաց ու հիշարժան:
ՀՊՏՀ Ընդունող հանձնաժողովը կազմավորվում է հանրապետական ընդունելության քննություններին ընդառաջ և, որպես կանոն, աշխատում է մայիսից մինչև նոյեմբեր, ժամը 9.00 -17.00-ն, երկուշաբթիից ուրբաթ: Առկա բակալավրիատի ընդունելության շրջանում հանձնաժողովն աշխատում է ամեն օր՝ առանց հանգստյան օրերի, ժամը 9.00-18.00-ն:
ՀՊՏՀ ընդունվելուց և որպես ուսանող հրամանագրվելուց հետո ցանկության դեպքում ուսանողը ներկայանում է իր ֆակուլտետի ուսանողական խորհուրդ, լրացնում է համապատասխան թերթիկը, որտեղ նշվում է նրա անուն-ազգանունը, նախասիրությունները: Ըստ նախասիրությունների՝ նա կարող է ակտիվորեն ներգրավվել ՈւԽ այս կամ այն հանձնաժողովում և օժանդակել դրա գործունեությանը: ՈՒԽ անդամ կարող են դառնալ բոլոր ուսանողները: Ուսանողական խորհրդի գործունեության մանրամասներին ծանոթացեք այստեղ: