Ֆինանսական աջակցություն
Միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ուսումնառության մեկնող ուսանողները ստանում են «Էրազմուս+» դրամաշնորհ, որը ներառում է ճանապարհորդության և կեցության ծախսերը: Դրամաշնորհի գումարը կախված է հյուրընկալող երկրից, Հայաստանի և հյուրընկալող երկրի միջև հեռավորությունից, երկրների միջև կեցության ծախսերի տարբերությունից: Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել «Էրազմուս+» ծրագրի ուղեցույցում:
Նախքան ուսումնառության մեկնելը հյուրընկալող համալսարանը ուսանողների հետ կնքում է դրամաշնորհի պայմանագիր, որում նշվում է շարժունության ծրագրի տևողությունը, դրամաշնորհի չափը, փոխանցման պայմանները, իրավունքներն ու պարտականությունները: