Կրեդիտների փոխճանաչում

Նախքան հյուրընկալող համալսարան ուսումնառության մեկնելը ՀՊՏՀ-ի, հյուրընկալող համալսարանի և ուսանողի միջև կնքվում է եռակողմ պայմանագիր, որում նշվում է, թե ինչպես են հյուրընկալող համալսարանում ուսումնառության արդյունքները ճանաչվելու ՀՊՏՀ-ում: Այստեղ  կարող եք գտնել շարժունության ընթացքում ձեր իրավունքները և պարտականությունները:

Ուսումնառությունն հյուրընկալող համալսարանում ավարտելուց հետո վերջինս տրամադրում է առաջադիմության թերթիկ, որով հավաստում է ծրագրի կատարումը և արդյունքների ճանաչումը: