Մասնակցության պայմանները

Միջազգային կրեդիտային շարժունությանը մասնակցության ամենակարևոր նախապայմանը անգլերեն լեզվի իմացությունն է (B2-C1 մակարդակ): Անգլերեն լեզվի իմացությունը հաստատող հավաստագրի (TOEFL, IELTS և այլն) առկայությունը ցանկալի է, բայց պարտադիր չէ: Եթե դուք չունեք նման հավաստագիր, անգլերեն լեզվի իմացությունը ստուգվում է քննության միջոցով:

Քանի որ յուրաքանչյուր գործընկեր համալսարան ունի ծրագրին մասնակցության իր պայմանները, ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է հետևել ՀՊՏՀ պաշտոնական կայքի հայտարարություններ բաժնին կամ ՀՊՏՀ Արտաքին կապերի բաժնի ֆեյսբուքյան խմբին՝ դիմումների ընդունման փուլի բացման և պայմաններին առավել մանրամասն ծանոթանալու համար: