Տնտեսամաթեմատիկական մեթոդներ և մոդելներ
2017թ. հոկտեմբերի 13
«Տնտեսամաթեմատիկական մեթոդներ և մոդելներ» առարկայի պիլոտային մոդուլի ներդրման շրջանակներում վերապատրաստում
ՀՊՏՀ դասավանդման պրակտիկա տարբեր նորարարական մեթոդների և տեսությունների ներդրումը խթանելու նպատակով լաբորատորիան մշակել է պիլոտային մոդուլ, որը ներառել է համակարգչային ծրագրերի միջոցով օպտիմիզացիոն խնդիրների լուծման ժամանակակից մեթոդներ: Մոդուլի ներդրման գործողությունների շրջանակներում 2017 թվականի հոկտեմբերի 13-ին վերապատրաստվել է Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի ասիստենտ տ.գ.թ. Անահիտ Մկրտչյանը, որը, ամբիոնի վարիչ տ.գ.դ., պրոֆեսոր Ա.Ա. Թավադյանի ներկայացմամբ ընդգրկվել էր պիլոտային մոդուլի ներդրման շրջանակներում վերապատրաստվող դասախոսների կազմում: