ՀՊՏՀ մարզադահլիճները

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն ունի 3 մարզադահլիճ, 1 հրաձգարան, 1 շախմատի սենյակ, որոնք նախատեսված են ֆիզդաստիարակության առարկայի ուսումնական դասերի և սեկցիոն մարզումների համար: Մեծ մարզադահլիճը շահագործման է հանձնվել 2007թ., որը նախատեսված է մարզախաղերի համար /վոլեյբոլ, բասկետբոլ, ֆուտզալ, հանդբոլ/: 2-րդ հարկում այն ունի պատշգամբ՝ նախատեսված հանդիսատեսի համար: Մյուս երկու մարզադահլիճները նախատեսված են սեղանի թենիսի և ուժային մարզումների համար: