Կորյուն Լուկաշի Աթոյան
1956թ., փետրվարի 16, Տավուշի մարզ, ք. Բերդ:
2017 թ. սեպտեմբերից մինչև այժմ՝ «Արարատբանկ» ԲԲԸ խորհրդի անդամ:
2011-2018 թթ.՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր:
2011թ. (մարտի 9 – ապրիլի 26)` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար:
2008-2011 թթ.` Նախարարի գլխավոր խորհրդական, ՀՀ ֆինանսների նախարարություն:
2005-2008 թթ.` Նախարարի տեղակալ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:
2001-2005 թթ.` Ծախսերի ֆինանսավորման վարչության պետ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ:
2000-2001 թթ.` Խորհրդական, ՀՀ կառավարության տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն:
1999-2000 թթ.` Բաժնի պետ, ՀՀ պետական եկամուտների նախարարություն:
1998-1999 թթ.` Առաջատար մասնագետ, ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայություն:
1996-1998 թթ.` «Նոր-Նորք» ուսանողական ավանի վարչության կառավարիչ, ՀՀ կրթության և գիտության նախարարություն:
1991-1994 թթ.՝ «Նոր-Նորք» ուսանողական ավանի վարչության կառավարիչ, ՀՀ կրթության և գիտության նախարարություն:
1988-1991 թթ.` Բաժնի պետ, ՀՀ Պետշին:
1988 թ. (մայիս-նոյեմբեր)՝ Նյութատեխնիկական մատակարարման և մեծածախ վաճառքի սեկտորի վարիչ, ԽՍՀՄ Պետշինի շինարարության էկոնոմիկայի և կառավարման համամիութենական կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղ:
1987-1988 թթ.՝ Ավագ գիտաշխատող, ԽՍՀՄ Պետշինի շինարարության էկոնոմիկայի և կառավարման համամիութենական կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղ:
1986 թ-ից դասավանդել է Հայաստանի տարբեր բուհերում, այդ թվում՝ ՀՊՏՀ-ում:
1985-1987 թթ.՝ Կրտսեր գիտաշխատող, ԽՍՀՄ Պետշինի շինարարության էկոնոմիկայի և կառավարման համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղ:
1981-1982 թթ.՝ Կրտսեր գիտաշխատող, ԽՍՀՄ Պետշինի շինարարության էկոնոմիկայի և կառավարման համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղ:
1994-1996 թթ. սովորել է Մոսկվայի պետական շինարարական համալսարանի դոկտորանտուրայում (ք. Մոսկվա, ՌԴ): Պաշտպանել է գիտական ատենախոսություն և ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան:
1982-1985 թթ. սովորել է ԽՍՀՄ Պետշինի Շինարարության էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտի (այժմ՝ Շինարարությունում տնտեսագիտության և կառավարման գիտահետազոտական ինստիտուտ) ասպիրանտուրայում (ք. Մոսկվա): Պաշտպանել է գիտական ատենախոսություն և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
1979 թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը (այժմ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) և գործուղվել ասպիրանտուրա:
1977-1979 թթ.՝ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում ուսանելու ընթացքում միաժամանակ սովորել է հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում և ստացել իրավագետի որակավորում:
1974 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ:
2011-2018 թթ.՝ նախագահի տեղակալ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնագիտական խորհուրդ:
2011-2014 թթ.՝ 015 մասնագիտական խորհրդի անդամ, Երևանի պետական համալսարան:
2007-2010 թթ.` մասնագիտական խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ:
2007 թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
2006 թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
2006 թ. ստացել է պրոֆեսորի գիտական կոչում:
2005-2007 թթ.՝ մասնագիտական խորհրդի անդամ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ:
2005-2007 թթ.՝ մասնագիտական խորհրդի անդամ, Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտ:
2003-2018 թթ.՝ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի անդամ:
1996 թ. ընտրվել է ՌԴ ինվեստիցիայի և շինարարության էկոնոմիկայի ակադեմիայի իսկական անդամ:
1979-1981 թթ.` ծառայել է Խորհրդային բանակում:
Հեղինակ է ավելի քան 60 գիտական հրապարակումների: Եղել է տասնյակ ասպիրանտների գիտական ղեկավար, դոկտորանտների գիտական խորհրդատու:
Ամուսնացած է, ունի 2 որդի: