Հայտարարություն դեկանների ընտրության մասին

Համաձայն «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դեկանների ընտրության ընթացակարգի» (այսուհետ` ընթացակարգ) և ՀՊՏՀ ռեկտորի 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N 231-Ա հրամանի` տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ու ֆինանսական ֆակուլտետներում նշանակել դեկանների ընտրություն:

Համաձայն ընթացակարգի 2-րդ, 7-րդ և 8-րդ կետերի` դեկանն ընտրվում է համալսարանի գիտական խորհրդի նիստում՝ փակ գաղտնի քվեարկությամբ` մինչև 5 տարի ժամկետով։ Պաշտոնի հավակնորդների տարիքը չպետք է գերազանցի ՀՀ աշխատանքային օրենսգրքով և բուհի կանոնադրությամբ սահմանված տարիքը: Դեկանի պաշտոնի թեկնածուներն առաջադրվում են համալսարանի տնտեսագետ պրոֆեսորներից և առնվազն 10 տարվա գիտամանկավարժական աշխատանքի փորձ ունեցող դոցենտներից:

Դեկանի պաշտոնի թեկնածուներն առաջադրվում են ֆակուլտետի աշխատանքային օղակների (ամբիոնների, գիտական լաբորատորիաների) կողմից և ինքնաառաջադրմամբ:

  1. Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ու ֆինանսական ֆակուլտետների դեկանների ընտրությունը նշանակել 2017 թվականի փետրվարի 15-ին, ժամը 14:00-ին:
  2. Թեկնածուների առաջադրումն սկսել 2016 թվականի դեկտեմբերի 23-ից (փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ` 2017 թվականի հունվարի 30):

Համաձայն ընթացակարգի 8-րդ կետի՝ թեկնածուների առաջադրումը դադարեցնել ընտրությունից 15 օր առաջ: Առաջադրման արդյունքները և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել համալսարանի գիտական քարտուղարին.

  1. Համապատասխան ստո­րա­բա­ժանումների որոշումները կամ ինքնաառաջադրվողի դիմումը ռեկտորին:
  2. Կադրերի հաշվառման անհատական թերթիկը և ստաժի վերաբերյալ համապատասխան տե­ղե­կանքները:
  3. Դեկանների թեկնածուների ծրագրերը:
  4. Գիտական աստիճանի և գիտական կոչման վկայագրերի պատճենները:
  5. Առաջադրված թեկնածուների գրավոր համաձայնությունները:

Հայտարարությունը տրամադրել է գիտական քարտուղար Նաիրա Դարբինյանը: