ՀՊՏՀ խորհրդի նախագահ
Ծնվել է 1959 թ. ապրիլի 22-ին, Սիսիան քաղաքում, ՀԽՍՀ:
1976 թ. ոսկե մեդալով ավարտել է Երևանի հ.118 միջնակարգ դպրոցը:
1976-1980 թթ. սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում (ԵրԺՏԻ), գերազանցությամբ ավարտել է՝ ստանալով տնտեսագետի որակավորում:
1980-1982 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1982-1992 թթ. ԵրԺՏԻ-ում ծավալել է գիտամանկավարժական գործունեություն:
1982-1990 թթ. «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում աշխատել է որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ:
1990-1992 թթ. «Մարս» արտադրական միավորումում եղել է բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ:
1990-1995 թթ. պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր է եղել:
1992 թ. դեկտեմբերին ընտրվել է պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ և աշխատել մինչև 1996 թ. փետրվարը՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ժամկետը:
1996-1998 թթ. եղել է ՀՀ նախագահի խորհրդական:
1995-1999 թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր, տնտեսական քաղաքականության և ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովի անդամ:
2002 թ.-ից մինչ օրս «Քաղաքական, իրավական և տնտեսագիտական հետազոտությունների և կանխատեսումների» կենտրոնի փոխնախագահն է:
2019 թ.–ից «Հայէկոնոմբանկի» խորհրդի ազատ անդամ է:
2020 թ. ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
2021 թվականի օգոստոսի 4-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:
2021 թ․ փետրվարի 4-ին ընտրվել է ՀՊՏՀ խորհրդի նախագահ, իսկ 2022 թ․ հունվարի 10-ին ՀՀ Կառավարության կողմից հաստատված ՀՊՏՀ խորհրդի նոր կազմի կողմից վերընտրվել է խորհրդի նախագահի պաշտոնում։
2022թ․ մարտի 3-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։
Գիտական, մասնագիտական գրքերի, հոդվածների, ինչպես նաև ազատական տնտեսագիտական, քաղաքական գրքերի թարգմանությունների և հրապարակումների հեղինակ է:
Ամուսնացած է: Ունի երկու զավակ, երկու թոռ: