Ինչու՞ դառնալ ՀՊՏՀ ուսանող
1. ՀՊՏՀ-ն Հայաստանի տնտեսագիտական մայր բուհն է։
2. ՀՊՏՀ-ն ներառված է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (EECA) բուհերի QS World University Rankings 2021 վարկանիշում։
3. ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը ներառված է աշխարհի 100 լավագույն համալսարանական ուղեղային կենտրոնների վարկանիշում։
4. ՀՊՏՀ-ն գործատուների հետ համատեղ իրականացնում է մագիստրոսական կրթական ծրագրեր՝ գործատուների աշխատակիցներին ներգրավելով դասավանդման գործընթացում:
5. Լավագույն ուսանողները միջազգային փոխանակման ծրագրերով մեկ կիսամյակ սովորում են արտերկրի առաջատար բուհերում։
6. Ուսանողներն իրենց նորարարական գաղափարներն իրագործում են ՀՊՏՀ փոփոխությունների լաբորատորիայում (ASUE Change Lab)։
7. ՀՊՏՀ-ն համագործակցում է պետական, միջազգային հեղինակավոր կառույցների, առաջատար բանկերի, ապահովագրական և այլ կազմակերպությունների հետ, որտեղ անցնում է ուսանողների ուսումնաարտադրական փորձառությունը։
8. Գործատուների հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ ՀՊՏՀ-ն ուսանողներին և շրջանավարտներին աջակցում է աշխատանքի անցնելու հարցում։
9. Ներդրված են ums.asue.am, moodle.asue.am, zoom հարթակները, որոնք թույլ են տալիս առավելագույն արդյունավետությամբ կազմակերպել հեռավար ուսուցումը։
10. Ուսանողական խորհուրդն ակտիվ գործունեություն է ծավալում. արդյունքում ուսանողները մասնակցում են ներբուհական, միջբուհական և հանրապետական տարբեր նախագծերի։
11. Գործում են ուսման վարձի լրիվ և մասնակի փոխհատուցման (զեղչի) և փոխատեղման բազմաթիվ ծրագրեր, յուրաքանչյուր կիսամյակ մասնակի զեղչվում է շուրջ 750 ուսանողի ուսման վարձ։
12. Ուսանողները կրթաթոշակներ են ստանում տարբեր հիմնադրամներից, այդ թվում` Հայ օգնության ֆոնդից, Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամից, Հայ կրթական հիմնարկությունից, «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամից։
13. Հիմնական դասապրոցեսին զուգահեռ ուսանողների համար, զեղչով և անվճար, կազմակերպվում են լրացուցիչ դասընթացներ։
14. Շատ հաճախ ՀՊՏՀ-ն հանդիսանում է ուսանողների առաջին գործատուն։