Տնտեսագիտական մայր բուհը սկսում է հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելությունը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 2021-2022 ուսումնական տարվա համար հայտարարում է ԲՈւՀ-ի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (վճարովի) հեռակա ուսուցման մագիստրատուրայի, ինչպես նաև բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելություն։

Երկու կրթաձևում էլ ընդունելության գործընթացը մեկնարկում այսօր՝ օգոստոսի 25-ին և կտևի մինչև սեպտեմբերի 24-ը, ժամը 18․00-ն։ Դիմորդների փաստաթղթերի ընդունումը կիրականացվի առցանց․ հեռակա բակալավրիատի հայտագրման համար անցեք հետևյալ հղումով, հեռակա մագիստրատուրայի համար՝ այս հղումով։

Հեռակա բակալավրիատի ընդունելության մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի տրամադրած հետևյալ փաստաթղթից, իսկ հեռակա մագիստրատուրայի մանրամասներին՝ այստեղ։

Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել ընդունող հանձնաժողովի հետ՝ գրելով դիմորդների համար բացված ֆեյսբուքյան խմբում կամ զանգահարելով 010 58-94-43 հեռախոսահամարով։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին