Էսսեների մրցույթ

Տնտեսագիտական կրթության խրախուսման և զարգացման նպատակով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ավագ դպրոցների ավարտական դասարանների աշակերտների համար ամեն տարի կազմակերպում է տնտեսագիտական թեմաներով էսսեների հանրապետական մրցույթ: Մրցույթն իրականացվում է ՀՊՏՀ-ում, վերնագիրը որոշվում է մրցույթի օրը` վիճակահանության արդյունքում, այնուհետև մասնակիցները 2-3 էջի սահմաններում շարադրում են էսսեները։ Գնահատման հիմնական չափանիշներն են՝ շարադրանքի համապատասխանությունը թեմային, ստեղծագործական միտքը, մոտիվացիան, տրամաբանական փաստարկումը, լեզվական գրագիտությունը։ Աշխատանքները գնահատվում են համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի 5 անդամից կազմված հանձնաժողովի կողմից։ Լավագույն երեք աշխատանքների հեղինակներն արժանանում են 100 000-ական ՀՀ դրամ կրթաթոշակի (ՀՊՏՀ ընդունվելու դեպքում), ինչպես նաև մասնակիցները ստանում են խրախուսական նվերներ։

2021 թ․ էսսեի թեման՝
Ինչու՞ դառնալ տնտեսագետ

Հաղթողներ՝

  • Մերի Աբրահամյան
  • Սոնա Միրումյան
  • Ռոզա Սարոյան

2022 թ․ էսսեների թեմաները՝
Շրջակա միջավայրի պաշտպանությո՞ւն, թե՞ տնտեսական զարգացում
Ազգային տնտեսությունը և գլոբալացումը․ ինչպե՞ս քաղել օգուտներ

Հաղթողներ՝

  • Գոհար Ալեքսանյան
  • Շողիկ Նազարեթյան
  • Լիլի Ղևոնդյան

2023 թ․ էսսեների թեմաները՝
Թղթադրամնե՞ր, թե՞ էլեկտրոնային փող․ ո՞րն է վճարման նախընտրելի տարբերակը
Ինչպե՞ս հզորացնել Հայաստանի մարզերի տնտեսությունը

Հաղթողներ՝

  • Սաթինե Նազարյան
  • Լուսինե Դավթյան
  • Սրբուհի Միրումյան