Արամ Հակոբի Սարգսյան
1970 թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի փիլիսոփայության բաժինը և նույն թվականին ընդունվել ԵՊՀ ասպիրանտուրա:
Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 1974 թ., դոցենտի գիտական կոչում ստացել 1977 թ.:
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր՝ 1996 թվականից
Պրոֆեսոր՝ 2001 թվականից
1970-1975 թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում, այնուհետև որպես դասախոս աշխատել նույն համալսարանի գիտական աթեիզմի ամբիոնում:
1975 թ. տեղափոխվել է նորաստեղծ ՀՊՏՀ, որտեղ էլ աշխատում է առ այսօր:
1993-1997 թթ. եղել է փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, 1997-2018 թթ.՝ նույն ամբիոնի վարիչ (2012-ից՝ փիլիսոփայության և հայոց պատմության), 2018-ից՝ ՀՊՏՀ ամբիոնի պատվավոր վարիչ:
2005 թ. պարգևատրվել է ՀՀ ԿԳ նախարարության ոսկե հուշամեդալով, 2010 թ.՝ «Անանիա Շիրակացի» մեդալով:
Փիլիսոփայություն
Գործարարության բարոյագիտություն
Տնտեսագիտության փիլիսոփայություն
Մշակութաբանություն
Անցած տարիների ընթացքում հրատարակել է 117 ուսումնական ձեռնարկ, մենագրություն, գիտական հոդված և թեզիս: Միայն վերջին հինգ տարում (2016-2021 թթ.) հրատարակել է հինգ ուսումնական ձեռնարկ և տասը գիտական հոդված:
Ռուսերեն