Արշակ Ռազմիկի Հարությունյան
2005-2010 թթ.՝ ՌԴ Մոսկվա քաղաքի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ
2010-2013 թթ.՝ ՌԴ Մոսկվա քաղաքի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի (իրավագիտության ամբիոն) և ՌԴ Նախագահին կից ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիա, ասպիրանտուրա
Իրավաբանական գիտությունների թեկնածու (2013)
2014-2015 թթ.՝ Երևանի մենեջմենթի համալսարան, դասախոս, համատեղության կարգով
2015-2017 թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական
2015 թվականից առ այսօր՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, դասախոս, համատեղության կարգով
2015-2017 թթ.՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, դասախոս, համատեղության կարգով
2016-2017 թթ.՝ Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղ, դասախոս, համատեղության կարգով
2017-2022 թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության առաջատար մասնագետ, ապա գլխավոր իրավաբան
2020-2021 թթ․՝ ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան, դասախոս, համատեղության կարգով
2022 թ. օգոստոսի 1-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-203-Ա որոշմամբ նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2023 թ. հունվարի 30-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-35-Ա հրամանագրով նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Իրավագիտություն
2016 թ.՝ «Քաղաքացիական կրթության մեթոդներ և հմտություններ», Միջազգային մշակութային հարաբերությունների ինստիտուտի (Գերմանիա) և Միջազգային կրթության ինստիտուտի (Գերմանիա) կողմից կազմակերպված միջազգային աշխատաժողով
Անգլերեն, ռուսերեն