Գառնիկ Արտաշեսի Սուքիասյան

Կրթություն

1954-1965 թթ. սովորել և ավարտել է Հրազդանի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
1965-1970 թթ. սովորել և գերազանցությամբ է ավարտել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ցերեկային բաժինը:

Գիտական աստիճան

1974 թ. իրավաբանական գիտությունների թեկնածու, ԺԲ.00.02 – ատենախոսության թեման՝ «Ձեռնարկությունների շահույթներից բյուջե կատարվող մասհանումների իրավական կարգավորումը»
ԽՍՀՄ ԳԱԱ Պետության և իրավունքի ինս­տիտուտ, նպատակային ասպիրանտուրա

Գիտական կոչում

1978 թ. ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի «Բարձրագույն որակավորման հանձնաժողովը» շնորհել է իրավաբանական գիտությունների դոցենտի գիտա­կան կոչում:

Աշխատանքային փորձ

1974 թ.՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի պետական, վարչական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս, ավագ դասախոս, դոցենտ
1989 թ.՝ ՀՀ դատախազության Երևան քաղաքի դատախազի տեղակալ
1990 թ.՝ ՀՀ դատախազության ընդհանուր հսկողության բաժնի պետ
1990 թ. ԽՍՀՄ գլխավոր դատախազի հրամանով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական, սոցիալական և բնապահպանական ոլորտների օրենքների կատարման վրա հսկող գլխավոր վարչության պետ, ՀՀ դատախազության կոլեգիայի անդամ:
1991 թ. ՀՀ գլխավոր դատախազի հրամանով նշանակվել է Երևանի Խորհրդային շրջանի դատախազ:
1990 թ. ընտրվել է ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր:
1996 թ. Երևանի «Մալաթիա-Սեբաստիա» շրջանի դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական
2005 թ.՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի իրավագիտու­թյան և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, ներկայումս՝ ՀՊՏՀ հասարակագիտության ամբիոնի դոցենտ

Դասավանդվող առարկաները

Ֆինանսական իրավունք
Բիզնես իրավունք
Բանկային իրավունք
Իրավագիտություն

Օտար լեզուների իմացությունը

Ռուսերեն, ֆրանսերեն

Էլհասցե sukiasyangarnik30@gmail.com