Աշոտ Սերյոժայի Հայրապետյան
1998–2000 թթ.՝ միջազգային հարաբերությունների մագիստրոս Երևանի պետական համալսարան, միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
1989–1994 թթ.՝ դիպլոմավորված մասնագետ (իրավաբան), Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ
2023 թ.՝ իրավաբանական գիտությունների դոկտոր
Ատենախոսության թեմա՝ «Հայաստանի Հանրապետության միգրացիոն քաղաքականությունը. սահմանադրաիրավական կարգավորման տեսական և կիրառական հիմնախնդիրները»
2010 թ.՝ իրավաբանական գիտությունների թեկնածու
Ատենախոսության թեմա՝ «Երկքաղաքացիությունը սահմանադրական իրավունքում հասարակության զարգացման արդի փուլում»
Դոցենտ
Աշխատանքային փորձ
2024թ․ սեպտեմբերից՝ ՀՊՏՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար
2024 փետրվարից առ այսօր՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հասարակագիտության ամբիոնի պրոֆեսոր
2023 փետրվարից առ այսօր՝ «Եվրասիա» միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի պրոֆեսոր
2023 հուլիսից առ այսօր՝ Եվրոպայի խորհրդի «Անազատության մեջ գտնվող անձանց իրավունքների պաշտպանության ուժեղացում» և «Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացում» ծրագրի փորձագետ
2021–2022 թթ.՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր
2016–2021 թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
2004–2016 թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ռեկտոր
2019 թ. փետրվար-օգոստոս՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության պատմության և տեսության ամբիոնի դոցենտ
2004 թ. փետրվար–հունիս՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի պետության և իրավունքի տեսության ամբիոնի ավագ դասախոս
2000-2004 թթ.՝ ՀՀ գյուղատնտեսական ակադեմիայի օրենսդրության հիմունքների և արդյունաբերության կառավարման ամբիոնի դասախոս
1995-2000 թթ.՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության առաջատար մասնագետ
1. 2023 թվականից առ այսօր՝ Հայ-ռուսական համալսարանի 063 մասնագիտական խորհրդի անդամ
2. 2021–2022 թթ.՝ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի 041 մասնագիտական խորհրդի անդամ
3. 2019–2022 թթ.՝ Անչափահասների արդարադատության խորհրդի նախագահի տեղակալ
4. 2020 թ.՝ Բրիտանական դեսպանատան աջակցությամբ իրականացվող «COVID-19 համաճարակի համատեքստում խոցելի երեխաներին ծառայությունների մատուցման համակարգի ամրապնդում և երեխաների պաշտպանության խթանում» ծրագիր, ծրագրի համակարգում
5. 2019 թվականից առ այսօր՝ «Արդարադատություն» գիտական հանդեսի գլխավոր խմբագիր
6. 2019 թ.՝ «Միջգերատեսչական համագործակցության խթանում և երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի ազգային գործողությունների ծրագրի մշակում» Ծրագիր, ՅՈՒՆԻՍԵՖ, ծրագրի համակարգում
7. 2018 թ.՝ «Բազմաոլորտային ազգային պլատֆորմի ամրապնդում, որն ուղղված է երեխաների նկատմամբ բռնությունը վերացնելուն ուղղված գործողությունների պլանավորմանը, իրականացմանն ու գնահատմանը»։ Ծրագիր, ՅՈՒՆԻՍԵՖ, ծրագրի համակարգում
8. 2018-2019 թթ.՝ «Աջակցություն Հայաստանի կառավարությանը` Բրիտանական դեսպանատան աջակցությամբ իրականացվող Մարդու իրավունքների պաշտպանության» ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի պատշաճ իրականացման համար, ծրագրի համակարգում
9. 2017 թ.՝ «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում նորաստեղծ պրոբացիոն ծառայությունում երեխայի համար բարենպաստ մոտեցումների և մեխանիզմների ձևավորմանը» ծրագիր։ Փի Էյչ Ինթերնեշնլ – Հայաստան, ծրագրի համակարգում
10. 2017 թ.՝ «Կայուն համագործակցության ընդլայնում երեխաների համար արդարադատության հասանելիության ապահովման համար» ծրագիր, ՅՈՒՆԻՍԵՖ, ծրագրի համակարգում
11. 2016–2021 թթ.՝ ՀՀ ԱՆ Իրավագիտության կրթության և վերականգնողական ծրագրերի կենտրոնի գիտական խորհրդի նախագահ
12. 2016-2019 թթ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 041 մասնագիտական խորհրդի անդամ
13. 2015-2021 թթ.՝ «Արդարություն» գիտական ամսագրի (Հայաստան), «Ուկրաինայի քրեակատարողական ասոցիացիայի սուրհանդակ» գիտական ամսագրի և «ՌԴ միջազգային քրեակատարողական հանդես» ցանցային գիտական ամսագրի խմբագրական խորհուրդների անդամ
14. 2012-2021 թթ.՝ Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների իրավաբանական բաժնի ավարտական քննական հանձնաժողովի նախագահ (2012, 2013, 2015, 2016, 2017, 2021 թթ.)
15. 2005-2016 թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ
- Իրավագիտություն
- Բիզնես իրավունք
- Աշխատանքային իրավունք
- Էկոլոգիական իրավունք
1. Նոյեմբեր 30.11-01.12, 2018 թ.՝ «Հանցագործություն աշխարհի դեմ» խորագրով միջազգային գիտափորձնական համաժողով, Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)
2. Նոյեմբեր 27-29, 2018 թ.՝ «ՌԴ քրեակատարողական համակարգի տեսական և փորձնական զարգացման խնդիրներն արտասահմանում» խորագրով միջազգային քրեակատարողական համաժողով Ռյազան (Ռուսաստանի Դաշնություն)
3. Հոկտեմբերի 24-27, 2018 թ.՝ «Օրենքի հետ հակասություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության արդիական հիմնախնդիրները իրավական բարեփոխումների տեսանկյունից» խորագրով 6-րդ միջազգային գիտափորձնական համաժողով Կիև (Ուկրաինա)
4. Ապրիլ 11-14, 2018 թ.՝ «Հասարակությունը, իրավունքը, հոգեբանությունը, մանկավարժությունը առաջադիմում են դեպի ապագա», Կիև (Ուկրաինա)
5. Նոյեմբեր 21-23, 2017 թ.՝ III միջազգային պատժիչ ֆորում «Հանցագործություն, պատիժ, ուղղում», Ռյազան (Ռուսաստանի Դաշնություն)
6. Հոկտեմբեր 12-15, 2017 թ.՝ Ուսումնական այց «Ծանոթացում Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության ուսումնական կենտրոնի ուսումնական ծրագրերին»
7. Սեպտեմբեր, 10-12, 2017 թ.՝ Աշխատաժողով՝ նվիրված Վրաստանի քրեակատարողական հիմնարկների նախարարության քրեակատարողական հիմնարկների և պրոբացիոն կենտրոնի համագործակցության հեռանկարներին
8. Մայիս 15-21, 2017 թ.՝ VII Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորում
9. Նոյեմբեր 4-6, 2015 թ.՝ «Ուսուցումը պահանջում է նոր քրեական օրինաչափությունների էվոլյուցիա»: Եվրոպական բանտերի վերապատրաստումների ակադեմիաների ցանցի 8-րդ ֆորում, Հռոմ (Իտալիա)
10. Մայիս 26-29, 2015 թ.՝ «Անվտանգության և տեղեկատվական տեխնոլոգիաների միտումները բանտային ծառայության ստորաբաժանումների արդիականացման մեջ», միջազգային կոնֆերանս, Կալիշ (Լեհաստան)
11. Հունիս 25-28, 2014 թ.՝ «Բանտերում անվտանգության ապահովում, բռնության կանխարգելում, վերապատրաստման նոր փորձառություններ (մեթոդաբանություն և նորարարություն)»: Եվրոպական բանտերի վերապատրաստումների ակադեմիաների ցանցի 7-րդ ֆորում, Բարսելոնա (Իսպանիա)
12. Ապրիլ 2-4, 2015 թ.՝ Միջազգային գիտաժողով «Հանցավորության դեմ պայքարի հիմնախնդիրները և իրավապահ մարմինների կադրերի պատրաստումը», Մինսկ (Բելառուս)
13. Դեկտեմբեր 5-6, 2013 թ.՝ Միջազգային պատժիչ ֆորում «Հանցանք, պատիժ, ուղղում», Ռյազան (Ռուսաստանի Դաշնություն)
14. Օգոստոս 19-23, 2013 թ.՝ «Կրթական նոր տեխնոլոգիաներ» միջազգային գիտաժողով, «Օդեսայի իրավունքի ակադեմիա» ազգային համալսարան, Օդեսա (Ուկրաինա)
15. Հունիս 3-9, 2013 թ.՝ «Էլեկտրոնային ուսուցում, ծերացող բանտարկյալներ, բռնության կանխարգելում, կին բանտարկյալներ». Եվրոպական բանտերի վերապատրաստումների ակադեմիաների ցանցի 6-րդ ֆորում, Դուբլին (Իռլանդիա)
Ռուսերեն, անգլերեն