Ամալյա Սարիբեկի Սարիբեկյան

Կրթություն

1986-1990 թթ.՝ ՀՀ Պետպլանին կից Տնտեսագիտության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրա, «Գիտատեխնիկական առաջընթացի էկոնոմիկա» մասնագիտացում, գիտական աստիճան՝ տնտեսագիտության թեկնածու
1975-1977 թթ.՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, հասարակական ֆակուլտետ, մասնագիտացում` լրագրող, դիպլոմ՝ թղթակից
1972-1977 թթ.՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, էներգետիկայի ֆակուլտետ, մասնագիտացումը՝ ատոմային կայաններ, դիպլոմ՝ ինժեներ ջերմաէներգետիկ

Դասընթացներ

2016 թ.՝ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական 5-ամյա ծրագիր, ԵՊՀ, վկայական
2015 թ.՝ Բիզնես գործընթացների կառավարում (TOT), Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն՝ ISTC (հիմնադիրներ՝ IBM, USAID, EIF), սերտիֆիկատ
2014 թ.՝ ITEP – անգլերենի իմացության միջազգային ակադեմիական հենքային քննություն, միջին մակարդակ, ԱՄՆ ակադեմիական վարկանշման զարգացման ինստիտուտ, սերտիֆիկատ
2012 թ.՝ Դասախոսների որակավորման բարձրացման դասընթաց, տնտեսագիտություն, ԵՊՀ, ՀՀ ԿԳՆ
2007 թ․՝ «Բանկերի ֆինանսական վերլուծում և գնահատում», Օքսֆորդի դասընթաց, սերտիֆիկատ
2006 թ.՝ «Բանկային ռազմավարություն», Օքսֆորդի դասընթաց, Վիեննա, սերտիֆիկատ
2000 թ․՝ Դասախոսական հմտությունների զարգացման ծրագիր, Կալիֆոռնիայի պետական համալսարան
2000 թ․՝ «Կոնֆլիկտների կառավարում» դասընթաց, Հարվարդի համալսարան, սերտիֆիկատ
1996 թ․՝ «Միջազգային առևտուր և ինվեստիցիաներ» ինտենսիվ դասընթաց, Հունաստան, սերտիֆիկատ
1994-1995 թթ.՝ Անգլերեն լեզվի ինտենսիվ դասընթացներ, Եր․, սերտիֆիկատ
1993 թ․՝ «Առևտրային քաղաքականության հատուկ դասընթաց», Առևտրի համաշխարհային կազմակերպություն, Ժնև, դիպլոմ

Գիտական աստիճան

Տնտեսագիտության թեկնածու, դիպլոմ ÊÄ No 020469, Մոսկվա, 24․10․1990

Գիտական կոչում

Պրոֆեսոր, դիպլոմ Պ N00712, ՀՀ ԲՈՀ, Երևան, 07․06․2011

Աշխատանքային փորձ

2010 թվականից առ այսօր՝ ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի պրոֆեսոր
2005-2010 թթ.՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
2000-2005 թթ.՝ ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի նախագահի տեղակալ
1999-2000 թթ.՝ ՀՀ Նախագահի աշխատակազմ, տնտեսագիտական վարչության խորհրդատու
1997-1998 թթ.՝ ՀՀ Սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարի խորհրդական
1996-1997 թթ.՝ ՀՀ Կառավարություն, վարչապետի օգնական
1992-1996 թթ.՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտաքին առևտրի բաժնի գլխավոր մասնագետ
1983-1992 թթ.՝ ՀՀ Պետպլանին կից Տնտեսագիտության և պլանավորման ԳՀԻ, տնտեսագետ
1977-1982 թթ.՝ Միութենական «Էներգիա» գիտա-արտադրական միավորման հայկական մասնաճյուղի՝ Ատոմային էլեկտրական կայաններ ԳՀԻ-ի միջուկային ռեակտորի լաբորատորիայի ինժեներ

Աշխատանքներ համատեղության կարգով

2022 թվականից առ այսօր՝ ՀՊՏՀ կառավարման ամբիոնի պրոֆեսոր
2017–2024 թթ․՝ «Հայաստանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի կառավարման խորհրդի անդամ
2016-2018 թթ.՝ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական
2010–2022 թթ․՝ «Էկոնոմիկա» հասարարական, տնտեսական և մշակույթային ամսագրի գիտական խորհրդի անդամ
2007-2010 թթ.՝ ՏԶՀԿ/OECD/-ի կողմից՝ ՀՀ-ում ֆինանսական կրթության զարգացման ծրագրի կոորդինատոր
2006-2014 թթ.՝ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի կառավարման խորհրդի անդամ
1998-2001 թթ.՝ ՀՀ Կառավարությանն առընթեր կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտի գիտական քարտուղար
1995-1998, 1999-2010 թթ.՝ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի դոցենտ

Աշխատավայր

ԵՊՀ, կառավարման և տնտեսագիտության ֆակուլտետ

Գիտական հարթակներում անձնական էջի հղումը

ORCID ID

Դասավանդվող առարկաները

Բիզնեսի կազմակերպում և կառավարում
Բիզնես ռազմավարություններ
Նախագծերի կառավարում
Հանրային կառավարում
Հակակոռուպցիոն կառավարում
Նախագծերի կառավարումը հանրային ոլորտում
Ռազմավարական կառավարումը հանրային ոլորտում

Վերջին 5 տարում մասնակցությունը միջազգային գիտաժողովներին, սեմինարներին և համաժողովներին

«Աղետների ռիսկի կառավարման արդիական հարցեր» միջազգային գիտաժողով, 2019 թ․ նոյեմբերի 12-19, ՀՀ ԱԻՆ, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, Եր․

Օտար լեզուների իմացությունը

Ռուսերեն (ազատ), անգլերեն (լավ), վրացերեն (լավ)

Էլհասցե՝ samalja@yahoo.com