Կառավարման ամբիոն

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ամբիոնի վարիչ` Ասլանյան Գագիկ Սերգեյի – տ.գ.թ., դոցենտ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնը հիմնադրվել է 1991 թվականին` անջատվելով բուհի աշխատանքի էկոնոմիկայի ամբիոնից: Ամբիոնի հիմնադրումը պայմանավորված էր տնտեսության և հանրային կյանքի մյուս բնագավառների կառավարման դերի կարևորության, նորանկախ Հայաստանի համար կառավարման որակյալ կադրերի պատրաստման սուր անհրաժեշտության գիտակցմամբ: Արդեն 1989 թվականին բուհում, փաստորեն առաջինը հանրապետությունում, կատարվեց ընդունելություն տնտեսագետ-մենեջեր մասնագիտությամբ:
Վարիչները`
Ամբիոնի հիմնադիր վարիչն է եղել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Պողոսյանը (1991-1994), իսկ 1994-2018թթ-ն՝ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:
Ամբիոնում դասավանդվող առարկաների ուսուցումն իրականացվում է ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետների բակալավրիատի (առկա և հեռակա ուսուցման) առաջինից չորրորդ կուրսերում ներառյալ, ինչպես նաև մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման) ողջ ուսումնառության ընթացքում: Ուսանողները ծանոթանում են ծրագրով նախատեսված տեսական դասընթացների բոլոր թեմաներին, իսկ գործնական աշխատանքների և արտադրական, գիտահետազոտական և գիտամանկավարժական պրակտիկայի (վերջին երկուսը` մագիստրատուրայի) ընթացքում փորձառությամբ ամրապնդում ստացած գիտելիքները:
Մասնագիտություն` Կառավարում
Մասնագիտացումներ՝
Պետական և մունիցիպալ կառավարում
Գործարար կառավարում
Սոցիալական կառավարում
Նախագծերի կառավարում
Դասավանդվող հիմնական առարկաները
Կառավարման համ. ընդ. տեսություն, Գործավարություն և օֆ. կազմակերպում, Հռետորական արվեստ, Կազմակերպման տեսություն, Կազմակերպական վարքագիծ, Սոցիոլոգիա, Հանրային կառ. տեսություն և պատմություն, Կառավարման սոց. և կոնկրետ սոց. հետազոտություններ, Առաջնորդման ժամանակակից տեսություններ, Պետության և իրավունքի տեսություն, Էկոնոմիկա և կառավարում, Սոցիալական մենեջմենթ, Պետական և մունիցիպալ կառավարում, Միջազգային մենեջմենթ, Մենեջմենթ, Անձնակազմի կառավարում, Ռազմավարական կառավարում, Բանկային և ֆին. մենեջմենթ, Նորամուծ. և ներդրումների կառավարման արդի հիմնախնդիրներ, Ռիսկերի կառավարում և ապահովագրություն, Տարածաշրջ. էկոնոմիկա և կառավարում, Հանրային կառ. միջ. փորձ, Հանրային ծառ. համակարգը, Պետության և իրավունքի տեսություն, Մենեջմենթի հիմունքներ, Ռիսկերի կառավարում, Նախագծերի կառավարում, Ներդրումային պորտֆելի կառ. հիմնախնդիրները, Արտադրական մենեջմենթ, Կորպորատիվ կառավարման տեսություն, Ազգային սոցիալ-տնտեսական անվտանգության հիմնախ., Ծառայությունների ոլորտի մենեջմենթ, Հարկային և մաքսային մենեջմենթ, Նախագծերի և որակի կառավարում, Գործարարության ռիսկերի կառավարում, Ֆինանսական կառավարման արդի հիմնախնդիրներ
Գիտահետազոտական աշխատանքները՝
Ամբիոնի գիտահետազոտական հիմնական թեման է «Տնտեսության կառավարման համակարգի կատարելագործման ուղղությունները Հայաստանի Հանրապետությունում»:
Վերջին հինգ տարիներին ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը հրատարակել է գիտական 20 մենագրություն, 3 դասագիրք և ուսումնամեթոդական 8 աշխատություն: Ընդհանուր առմամբ, ամբիոնի աշխատակիցները 2015թ. հրատարակել են թվով`43, իսկ 2016 թվականին` 48 գիտական աշխատանք: 2016թ. ամբիոնի կողմից վերահրատարվել է «Մենեջմենթ» դասագիրքը:
Ամբիոնի աշխատակիցներն ակտիվորեն մասնակցել են ՀՊՏՀ «Բանբեր» գիտական հանդեսի կայացմանը, իսկ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը 2005-2011թթ. եղել է հանդեսի գլխավոր խմբագիրը:
Ամբիոնի գոյության ընթացքում, 1994 թվականից մինչ օրս, ամբիոնի աշխատակիցների, ասպիրանտների և հայցորդների կողմից պաշտպանվել է 3 դոկտորական և 70 թեկնածուական ատենախոսություն:
Ամբիոնի կազմը
- Ասլանյան Գագիկ Սերգեյի - ամբիոնի վարիչ, տ․գ․թ․, դոցենտ
- Մխիթարյան Խորեն Ալբերտի - տ.գ.թ., դոցենտ
- Ավանեսյան Ռոմիկ Սանջանի – տ.գ.թ., դոցենտ
- Օրդյան Արմենուհի Էդուարդի – տ.գ.թ., դոցենտ
- Մինասյան Աննա Աշոտի – տ.գ.թ., դոցենտ
- Մանուկյան Ամալյա Ստյոպայի – տ.գ.թ., դոցենտ
- Օհանյան Թագուհի Հովիկի – տ.գ.թ., դոցենտ
- Համբարձումյան Հասմիկ Հարությունի – տ.գ.թ., ավագ դասախոս
- Կարապետյան Սուսաննա Սամվելի – տ.գ.թ., ավագ դասախոս
- Հովհաննիսյան Արևիկ Ռազմիկի – տ.գ.թ., դոցենտ
- Շահնազարյան Նելլի Հայկազի –տ.գ.թ., դոցենտ
- Կարախանյան Արմեն Ռաֆայելի – տ.գ.թ., դոցենտ
- Քոչարյան Մարիանա Ռաֆիկի – տ.գ.թ., դոցենտ
- Հարությունյան Հասմիկ Միհրդատի –տ.գ.թ., դոցենտ
- Եգանյան Գագիկ Կիմի - տ․գ․թ․, դոցենտ
- Մկրտչյան Տաթևիկ Նիկոլայի -դասախոս
- Սանամյան Աննա Հակոբի – դասախոս
- Կարախանյան Սեդա Ալեքսանդրի - դասախոս
- Առաքելյան Մարինե Վարդգեսի – տ.գ.թ., ավագ դասախոս
- Հարությունյան Աննա Վլադիմիրի – տ.գ.թ., ավագ դասախոս
- Բախշյան Արտաշես Ժորայի - տ․գ․թ․, ավագ դասախոս
- Մանուկյան Գոհար Մառլենի – դասախոս
- Սուվարյան Արզիկ Միքայելի –տ.գ.դ., պրոֆեսոր
- Սարիբեկյան Ամալյա Վոլոդիայի - տ․գ․թ․, պրոֆեսոր
- Թովմասյան Գայանե Ռուբիկի – տ.գ.թ., դոցենտ
- Մերդինյան Գայանե Միհրանի - դասախոս
- Դալլաքյան Մերի Վարդանի - դասախոս
- Մարտիրոսյան Տիգրան Սերյոժայի – տ.գ.դ., պրոֆեսոր
- Ասատրյանց Սարգիս Արմենի – տ.գ.թ., դոցենտ
- Մանուչարյան Վարդանուշ Գրիգորի –տ.գ.թ., ավագ դասախոս
- Անանյան Գագիկ Հրանտի –տ.գ.թ., դոցենտ
- Մնացականյան Ստեփան Լևոնի –տ.գ.թ., դոցենտ
- Բախչագուլյան Աբրամ Արամի – տ.գ.թ., ավագ դասախոս
- Մկրտչյան Շուշանիկ Յուրիկի –տ.գ.թ., ավագ դասախոս
- Ասլանյան Սերգեյ Գագիկի –տ.գ.թ., ավագ դասախոս
- Անտինյան Սերոբ Էդվարդի - դասախոս
- Կիրակոսյան Էրիկա Կորյունի - ասիստենտ
- Մելքոնյան Նարեկ Հակոբի - տ․գ․թ․, ավագ դասախոս
- Սարգսյան Կարեն Համլետի – տ.գ.թ., ավագ դասախոս
- Սմբատյան Արմեն Վոլոդյայի - դասախոս
- Վանեսյան Նարեկ Տիտանի - դասախոս
- Բադադյան Գագիկ Զարմավիրի - ասիստենտ
- Խաչատրյան Համազասպ Գառնիկի - ասիստենտ
- Շահրիմանյան Թերեզա Գագիկի - ասիստենտ
- Այվազյան Աննա Արամի - ասիստենտ
- Մնացականյան Մարիամ Գևուշի - ավագ լաբորանտ
- Վարդանյան Մարինե Լևոնի - լաբորանտ
- Ղազարյան Լիանա Գարիկի - լաբորանտ
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, կառավարման ամբիոն
Հեռ.` (+37410) 593-434, (+37410) 593-433
էլ. փոստ` hpthkaravarum@mail.ru