Կամո Խոսրոֆի Սարգսյան
1994-1999 թթ․՝ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ինժեներատնտեսագիտական ֆակուլտետի տնտեսական ինֆորմացիայի մշակման և կառավարման ավտոմատացված համակարգերի բաժին, ինժեներ-տնտեսագետի որակավորում
22.08.2002-07.11.2006՝ ՀՀ ջրային կոմիտե, աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության ֆինանսական բաժնի առաջին կարգի մասնագետ
07․11․2006-25.06.2008՝ ՀՀ ջրային կոմիտե, աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ
25․06․2008-18.05.2012՝ ՀՀ ջրային կոմիտե, աշխատակազմի գլխավոր աուդիտոր
12.06.2012-08․11․2016՝ ՀՀ ջրային կոմիտե, աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ
08․11․2016-23.07.2018՝ ՀՀ ջրային կոմիտեի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ
23․07․2018-04.04.2019՝ ՀՀ ջրային կոմիտեի նախագահի տեղակալ
31.05.2019-ից մինչ օրս՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ
Ջրի կարգավորողների Եվրոպական միություն
Ջրային տնտեսության կազմակերպում
Ջրամատակարարման և ոռոգման համակարգերի կազմակերպում
1. Հուլիսի 7-10, 2024 թ․, Ալբանիա, Տիրանա, ԱՄՆ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների անդամների ազգային ասոցիացիայի (NARUC) կազմակերպած «Արտակարգ իրավիճակներում պատրաստվածություն և պատրաստվածության կանոնակարգի մշակում/ընդունում» թեմայով երկօրյա տեխնիկական դասընթաց
2. Ապրիլի 21-24, 2024 թ․, Իտալիա, Ֆլորենցիա, Ջրի եվրոպական կարգավորողների ասոցիացիայի 31-րդ ընդհանուր ժողով և Եվրոպայում ջրամատակարարման կայունության և ներդրումների վերաբերյալ եվրոպական համաժողով
3. Դեկտեմբերի 4-7, 2023 թ․, Բելգիա, Բրյուսել, Ջրի եվրոպական կարգավորողների 30-րդ ընդհանուր ժողով և Ջրային ծառայությունների կարգավորման եվրոպական 3-րդ ֆորում
4. Հուլիսի 27-29, 2023 թ․, Ռուսատանի Դաշնություն, Մոսկվա, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի բնական մենաշնորհների գծով խորհրդատվական կոմիտեի 27-րդ նիստ
5. Մայիսի 23-25, 2023 թ․, Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվա, Եվրասիական տնտեսական ֆորում և «Կանաչ Եվրասիա» միջազգային կլիմայական մրցույթի մրցանակաբաշխություն
6. Մարտի 5-9, 2023 թ․, Պորտուգալիա, Լիսաբոն, Պորտուգալիայի խմելու ջրի և կեղտաջրերի մաքրման ծառայությունների կարգավորման մարմնի կազմակերպած ազգային կոնֆերանս և Ջրի եվրոպական կարգավորողների 27-րդ ընդհանուր ժողով
7. Դեկտեմբերի 5-8, 2022 թ․, Չեխիա, Պրահա, Արևելյան գործընկերության երկրների էլեկտրոնային հաղորդակցության ոլորտը կարգավորող մարմինների ցանցի ընթացիկ և գալիք ղեկավարության համակարգող հանդիպում և EaPeReg 20-րդ լիագումար նիստ
8. Դեկտեմբերի 1-3, 2019 թ․, Իտալիա, Հռոմ, Ջրի եվրոպական կարգավորողների ասոցիացիայի 20-րդ ընդհանուր ժողով և Ջրամատակարարման կարգավորման 1-ին եվրոպական ֆորում
9. Հոկտեմբերի 23-25, 2019 թ․, Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվա, ԵՏՀ էներգետիկայի դեպարտամենտի և ՄԱԿ-ի Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովների կողմից կազմակերպված «Ընդհանուր էներգետիկական շուկաների ստեղծում և վերականգնվող էներգաաղբյուրների դերը էներգետիկական անվտանգության բարձրացման գործում» կլոր սեղան
Ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ)