Միկրոէկոնոմիկայի ամբիոն

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ամբիոնի վարիչ` Մելքումյան Միքայել Սերգեյի, տ.գ.դ., պրոֆեսոր

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնը ստեղծվել է 1975թ. ԵրԺՏԻ հիմնադրման պահից` Արդյունաբերական արտադրության կազմակերպման և պլանավորման անվանմամբ: 2021թ․ ապրիլից ամբիոնը վերանվանվել է միկրոէկոնոմիկայի։

Վարիչները`
Մելքումյան Միքայել Սերգեյի, 11.02.2010 թ.-ից մինչև այժմ
Արշակյան Ալբերտ Հայկի, 1988–2009թթ.
Ավանեսյան Ավագ Բախշիի, 1975-1987թթ.

Մասնագիտություն՝

  • «Սերվիս» (բակալավրական ուսուցում)
  • «Հանրային ծառայությունների բիզնեսի կազմակերպում և կառավարում»
  • «Արդյունաբերական բիզնեսի կազմակերպում և կառավարում» (մագիստրոսական ուսուցում )

Գիտահետազոտական աշխատանքներ՝

Վերջին տարիների ընթացքում ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը հրատարակել է հայերեն և ռուսերեն ուսումնամեթոդական ձեռնարկներ, այդ թվում՝ «Միկրոէկոնոմիկա», «Ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում» ուսումնական ձեռնարկները, մի քանի տասնյակ հոդվածներ, կազմակերպվել են մի շարք գիտական սեմինարներ հանրապետության տնտեսությանն առնչվող արդիական հիմնախնդիրների վերաբերյալ: Վերջերս «Տնտեսագետ» հրատարակչությունը տպագրել է ամբիոնի տ.գ.թ.աասիստենտ Ա.Առաքելյանի «Միկրոտնտեսագիտության հիմունքներ»դասախոսությունների նյութերը։

2016-2017 ուս.տարում ամբիոնի կողմից ներկայացվել է նոր մասնագիտություն՝

«Սերվիս» կրթական ծրագիրը և այդ ծրագրի 33 առարկայական ծրագրեր:

2019 թ.ամբիոնի կողմից մշակվել և ներկայացվել է հաստատման «Ձեռնարկատիրության կազմակերպում» բակալավրական կրթական ծրագիրը:

2020թ. ամբիոնի կողմից մշակվել և հաստատվել են «Հանրային ծառայությունների բիզնեսի կազմակերպում և կառավարում» և «Արդյունաբերական բիզնեսի կազմակերպում և կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրերը։

Ամբիոնի կազմը`

  1. Մելքումյան Միքայել Սերգեյի - ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր
  2. Եղիազարյան Աշոտ Արծրունի - տ.գ.դ., դոցենտ
  3. Սարգսյան Աննա Սուրիկի - տ.գ.թ., դոցենտ
  4. Քալանթարյան Ազատ Վազգենի- տ.գ.թ., դոցենտ
  5. Բահարյան Ֆրիդա Ֆրիդրիխի - տ.գ.թ., դոցենտ
  6. Սիմոնյան Անահիտ Սերգեյի - տ.գ.թ., դոցենտ
  7. Թումասյան Զենֆիրա Արամայիսի - տ.գ.թ., դոցենտ
  8. Գաբրիելյան Հրանուշ Սերյոժայի - տ․գ․թ․, դոցենտ
  9. Առաքելյան Արթուր Ժիրայրի - տ․գ․թ․, դոցենտ
  10. Մելքումյան Զարուհի Միքայելի - տ.գ.թ., դոցենտ
  11. Վարդանյան Սուսաննա Արմենի - տ.գ.թ., ավագ դասախոս
  12. Մովսիսյան Էմմա Ալեքսանդրի - տ.գ.թ., ավագ դասախոս
  13. Բարսեղյան Թագուհի Արմենի - տ․գ․թ․, ավագ դասախոս
  14. Իգիթյան Տիգրան Բաբկենի - տ․գ․թ․, ավագ դասախոս
  15. Պարսյան Սուրեն Հակոբի - տ․գ․թ․, դոցենտ
  16. Վարդանյան Իզաբելլա Լևոնի - ավագ լաբորանտ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, միկրոէկոնոմիկայի ամբիոն
Հեռ.` (+37410) 593-444