Դիանա Գրիշայի Աֆյան
2019 թ․՝ Միչիգանի համալսարան, Սոցիալական հետազոտությունների ինստիտուտ, «Ընտրանքային հետազոտությունների մեթոդաբանություն» հատուկ ծրագիր՝ վիճակագիրների համար
01/2015՝ Գիտությունների ազգային ակադեմիա, տնտեսամաթեմատիկական գիտությունների թեկնածու, «Գնաճի ցուցանիշների տնտեսամաթեմատիկական մոդելավորումը ՀՀ դրամավարկային քաղաքականության ներքո» ատենախոսություն
09/1997-07/2002՝ Երևանի պետական տնտեսագիտական համալսարան, ֆինանսահաշվային ֆակուլտետ, վիճակագրության ամբիոն, տնտեսագետ-վիճակագրի մագիստրոսի որակավորում
09/1987-07/1997՝ Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 միջնակարգ դպրոց, գերազանցության վկայական
Տնտեսամաթեմատիկական գիտությունների թեկնածու
2003 թվականից առ այսօր՝ ՀՀ կենտրոնական բանկ (ՀՀ ԿԲ)
2021 թվականից առ այսօր՝ ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն, Վիճակագրության վարչություն, ընտրանքային հետազոտությունների և վերլուծությունների բաժին, բաժնի ղեկավար, բաժնի կողմից իրականացվող վիճակագրական հետազոտությունների կազմակերպում, ղեկավարում և ներկայացում
2018-2021 թթ․՝ ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն, Վիճակագրության վարչություն, ընտրանքային հետազոտությունների և վերլուծությունների բաժին, բաժնի ղեկավարի ժ/պ, ընտրանքային հետազոտությունների իրականացում, ստացված տվյալների մաթ․ վիճակագրական մշակում, վերլուծում և ներկայացում։ Հետազոտությունները հիմնականում վերաբերում են գնաճային սպասումներին, տնտեսական ակտիվությանը և տնտեսությունում սպասվող զարգացումներին։
2011–2018 թթ․՝ ՀՀ ԿԲ Վիճակագրության վարչություն, Beige Book-Armenia նախագծի ղեկավար։ Նախագիծը ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային բանկի և Անգլիայի բանկի համանման նախագծերի՝ ՀՀ սոցիալ-տնտեսական առանձնահատկություններին համապատասխանեցված տարբերակն է, որի հիմնական թիրախը ՀՀ ընթացիկ տնտեսական վիճակի և ապագա զարգացումների, ինչպես նաև տնտեսական ներուժի գնահատումն է։
2003-2011 թթ․` ՀՀ ԿԲ Վիճակագրության վարչություն, տնտեսական վիճակագրության զարգացման բաժին, տնտեսագետ-վիճակագիր, տնտեսական տարբեր երևույթների, գործընթացների և ցուցանիշների գնահատման համար վիճակագրական մեթոդների կիրառմամբ մեխանիզմների մշակում, դրանց հիման վրա տնտեսության իրական հատվածի վիճակագրական վերլուծությունների իրականացում
2017-2018 թթ․` ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ, ֆինանսահաշվային ամբիոն, վիճակագրության ընդհանուր տեսության և տնտեսական վիճակագրության դասախոս
2004-2011 թթ․` «Ֆինանսաբանկային քոլեջ» հիմնադրամ, դասախոս
2000-2002 թթ․` «Երեքնուկ» ՍՊԸ, վաճառքի մենեջեր
Ընտրանքային հետազոտությունների կազմակերպում և անցկացում
1․ 05/2024 - Centre for International Research on Economic Tendency Surveys: (The use of) surveys for economic development in difficult times Helsinki, Finland
2․ 07/2023 - Douche Bundesbank: Conference on Monetary Policy and Expectations of Households and Firms Frankfurt, Germany
3․ 09/2022 - Sample Surveys: Methodological issues and future development Roma, Italy
4․ 06/2018 IFC - Central Bank of Armenia Workshop on “External Sector Statistics” Dilijan, Armenia
Ռուսերեն, անգլերեն (գերազանց), պարսկերեն (լավ)