Վիճակագրության ամբիոն
------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ամբիոնի վարիչ` Քթոյան Արմեն Մամիկոնի, տ.գ.թ., դոցենտ
Պատմությունը, գործունեությունը
ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնը հիմնադրվել է 1966 թ.: Որպես ուսումնական առարկա` «Վիճակագրությունը» դասավանդվել է ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի բոլոր մասնագիտությունների ուսանողների համար՝ համալսարանի ստեղծման առաջին օրվանից: 1964 թ. ԵՊՀ-ն թողարկել է «Վիճակագրություն» մասնագիտության գծով առաջին շրջանավարտները: Դրանից երկու տարի անց (1966 թ.) նույն ֆակուլտետի կազմում ստեղծվել է վիճակագրության ամբիոնը, որի առաջին վարիչ է ընտրվել տ.գ.թ., դոցենտ Շավարշ Միհրանի Մանուկյանը: 1975 թ. տնտեսագիտական ֆակուլտետն առանձնացավ ԵՊՀ-ից, որի բազայի վրա ստեղծվեց Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը (այժմ` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան):
Ամբիոնի առաքելությունը օրգանական և անքակտելի մասն է ՀՊՏՀ առաքելության, այն է՝ որակյալ կրթության և կիրառական հետազոտությունների միջոցով նպաստել վիճակագրության և տվյալների վերլուծության հարուստ գիտելիքներով ու կիրառական հմտություններով, ստեղծարար և քննադատական մտածողությամբ օժտված, աշխատաշուկայում մրցունակ և փոփոխություններ կատարելու ունակ մասնագետների ձևավորմանը։
Ամբիոնը սերտ կապեր ունի ՀՀ վիճակագրական կոմիտեի հետ, իր մասնակցությունն է ցուցաբերում «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» նախագծի ամենամյա քննարկումներին: Ամբիոնի ներկայացուցիչը հանդիսանում է Վիճակագրական կոմիտեի հանրային խորհրդի անդամ, նաև անդամակցում է ՀՀ կենտրոնական բանկի փորձագետների խորհրդին։
Ամբիոնի աշխատակազմը հետամուտ է ամբիոնի առաքելության կենսագործմանը՝ հիմքում ունենալով հետևյալ արժեքային կողմնորոշիչները․ մտավոր աշխատանք, բուհի և ամբիոնի շահերի առաջնայնություն, թիմային ոգի, ներամբիոնային և միջամբիոնային ակտիվ փոխգործակցություն, հարաբերությունների կառուցում փոխադարձ հարգանքի, բարեհաճության վրա, ստեղծագործականություն, նորարարականություն, մասնագիտական աճ, ինքնազարգացման անընդհատություն, կողմնորոշում դեպի ընդհանուր նպատակներն ու հաջողությունը:
Վարիչները
- տ.գ.թ., դոցենտ Շ․ Մանուկյան (1966-1972 թթ.)
- տ.գ.դ., պրոֆեսոր Ա․ Կարապետյան (1972-1975 թթ.)
- տ.գ.դ., պրոֆեսոր Ց․ Մահտեսյան (1975-1996 թթ.)
- տ.գ.թ., դոցենտ Հ․ Հակոբյան (1996-2008 թթ.)
- տ.գ.թ., դոցենտ Ա․ Կոստանդյան (2008-2014 թթ.)
- տ.գ.թ., դոցենտ, ժ/պ Կ․ Հակոբյան (2014-2016 թթ.)
- տ.գ.թ., դոցենտ, ժ/պ Մ․ Մովսիսյան (2016-2017 թթ.)
- 2017 թվականից մինչ օրս տ.գ.թ., դոցենտ Ա․ Քթոյան
Մասնագիտություն, մասնագիտացում
Բակալավրիատ
- Վիճակագրություն
- Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն
Մագիստրատուրա
- Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն
2024-2025 ուստարում ամբիոնում մշակվել և ներդրվել է նոր բակալավրական կրթական ծրագիր, որով հետայսու կատարվելու է բակալավրիատում ընդունելությունը, իսկ ծրագրի շրջանավարտները ստանալու են «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» որակավորումը։
«Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» որակավորում շնորհող մագիստրոսական կրթական ծրագիրը, որը ներդրվել է էլ ավելի վաղ՝ 2020-ին, որով 2020-2021 ուսումնական տարում կատարվել է առաջին ընդունելությունը, ընդ որում՝ տարեց տարի նկատելի է կրթական ծրագրի դիմորդների թվի աճ։
Ամբիոնի կրթական ծրագրերը ուսումնական գործընթացի արդիականացմանը միտված քաղաքականության տրամաբանական արդյունքն է: Նորացված բակալավրիական և մագիստրոսական կրթական ծրագրերը հիմնված են արտերկրի լավագույն բուհերում կիրառական վիճակագրության, տվյալների գիտության գծով մասնագետների պատրաստման փորձի արդյունքների համալիր վերլուծության և տեղայնացման վրա: Ծրագրերն առանձնանում է սովորողի մոտ ամենատարբեր տնտեսագիտական խնդիրների լուծման գործնական հմտությունների ձևավորման, տեսական գիտելիքի մատուցման շրջանակների կրճատման, համակարգչային ծրագրային փաթեթների և այլ նորարարական կրթական մոտեցումների ակտիվ կիրառության վրա շեշտադրմամբ:
Դասընթացները բակալավրիատում
Ամբիոնի կողմից ՀՊՏՀ բակալավրական 9 մասնագիտական կրթական ծրագրերում դասավանդվում են՝
- Վիճակագրության տեսության հիմունքներ
- Կիրառական վիճակագրության հիմունքներ
- Բիզնես վիճակագրություն
- Մաթեմատիկական վիճակագրություն
- Ֆինանսական վիճակագրություն
- Վիճակագրություն
- Վիճակագրության հիմունքներ
- Բազմաչափ վիճակագրական վերլուծություն
- Որակական մեթոդները բիզնեսում
«Վիճակագրություն» բակալավրական մասնագիտության շրջանակներում դասավանդվում են շուրջ 20 մասնագիտական դասընթացներ, այդ թվում՝
- Վիճակագրության տեսություն
- Տվյալների գիտության հիմունքներ
- Կիրառական վիճակագրություն
- Ընտրանքային հետազոտությունների մեթոդները
- Վերլուծության բազմաչափ վիճակագրական մեթոդներ
- Տնտեսական ռիսկերի վիճակագրական վերլուծություն
- Ոչ թվային տեղեկատվության վիճակագրական վերլուծություն
- Վերլուծության բազմաչափ վիճակագրական մեթոդներ
- Վիճակագրության կիրառական ծրագրային փաթեթներ
- Տվյալների վերլուծության գրաֆիկական մեթոդներ
- Կիրառական վիճակագրության հետազոտությունների մեթոդաբանություն
- Ակտուար հաշվարկների հիմունքներ
- Մակրոտնտեսական վիճակագրություն
- Միկրոտնտեսական վիճակագրություն
- Սոցիալական վիճակագրություն
- Ժողովրդագրություն
- Շրջակա միջավայրի վիճակագրություն
- Ֆինանսական վիճակագրություն
Դասընթացները մագիստրատուրայում
«Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակում մագիստրանտները ևս ուսումնասիրում են առարկայական դասընթացների լայն շրջանակ, ի մասնավորի
- Որոշումների կայացում տվյալների հիման վրա
- Կիրառական վիճակագրություն բիզնեսի համար
- Ժամանակային շարքերի վերլուծություն և կանխատեսում
- Ընտրանքային հետազոտությունների կազմակերպում և անցկացում
- Տվյալների բազմաչափ վիճակագրական վերլուծություն
- Ֆինանսական և դրամավարկային վիճակագրություն
- Վիճակագրական փաթեթների կիրառմամբ վերլուծության արդի ուղղություններ
- Գործարար ռիսկերի վիճակագրական վերլուծություն
- Բիզնես ռազմավարության վիճակագրական վերլուծություն և գնահատում
Բուհի ոչ մասնագիտական մագիստրոսական խմբերում դասավանդվում են՝
- Վիճակագրությունը բիզնեսում
- Հետազոտության մեթոդներ
- Հետազոտության քանակական մեթոդներ
- Տվյալագիտություն (Տվյալագիտությունը տնտեսագիտությունում)
Դասընթացների դասավանդումն իրականացվում է ժամանակակից մեթոդներով՝ ձգտելով խթանել սովորողների կողմից գործնական խնդիրները արդյունավետ կերպով լուծելու, իրենց կարողությունների դեռևս չբացահայտված շերտերը ի ցույց դնելու, ներկա տեղեկատվական մեծ հոսքերը հմտորեն մշակելու և արագ որոշումներ կայացնելու, լայնորեն կիրառվող ծրագրային փաթեթների օգտագործմամբ իրական բիզնես օրինակներից բխող իրավիճակների թվային վերլուծության հմտությունների ու կարողությունների ձեռքբերումը։
Գիտահետազոտական աշխատանքները
Ամբիոնը մասնակցում է ինչպես համալսարանում, այնպես էլ այլ կազմակերպությունների ու ծրագրերի շրջանակներում կատարվող գիտահետազոտական աշխատանքների, գիտաժողովների ու սեմինարների: Ամբիոնի աշխատակիցներից կազմված հետազոտական խումբը վերջին տարիներին մի շարք հետազոտություններ է կատարել ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ծրագրերի շրջանակներում։
Ամբիոնի աշխատակիցները մասնակցել են տարբեր կառույցների ֆինանսավորմամբ իրականացված հետազոտական ծրագրերի կատարմանը, որոնք, մասնավորապես, առնչվում են արդի իրողությունների պայմաններում տնտեսական խնդիրների ուսումնասիրությանը, մարտահրավերների համակարգային վիճակագրական հետազոտմանը։ Ամբիոնը կարևոր առաքելություն ունի ՀՊՏՀ-ում հետազոտական գործունեության ակտիվացման խնդրի լուծման տիրույթում, որը, ի մասնավորի, հանգում է համալսարանի աշխատակիցների, սովորողների և այլ շահագրգիռ անձանց մոտ հետազոտական մեթոդների գործադրման հմտությունների զարգացմանը նպաստելը, ինչպես նաև համալսարանում կատարվող ամենատարբեր ուսումնասիրությունների, հարցումների արդյունքների ամփոփման, վերլուծության աշխատանքներում ակտիվ մասնակցությանը։
Ամբիոնը ներկայումս կատարում է «Տնտեսության մրցունակության բարձրացումը նորարարական համակարգի զարգացման միջոցով. միջազգային փորձ և հայաստանյան իրողություններ» ամբիոնային հետազոտական թեման։ Մինչ այդ, ներամբիոնային հետազոտությունների շրջանակներում կատարված աշխատանքները, ի թիվս ամենատարբեր ոլորտների, առնչվել են բյուջետային ծախսերի արդյունավետության գնահատման վիճակագրական մեթոդների ու գործիքների ուսումնասիրությանը, ՀՀ-ում դրանց տեղայնացման խնդիրների դիտարկմանը։
Համալսարանի մի շարք ամբիոնների մագիստրոսական ծրագրերում ամբիոնը ներգրավված է որպես հետազոտական մեթոդների ու տվյալագիտության գծով վերջնարդյունքների ձևավորման պատասխանատու կողմերից մեկը և դրանց համապատասխան մշակել ու ներկայացնում է առարկայական ծրագրեր։
Վերջին 5 տարիների ընթացքում ամբիոնի աշխատակիցները հրատարակել են 6 մենագրություն, 2 ուսումնամեթոդական ձեռնարկ, 3 դասախոսությունների տեքստ, 4 հետազոտական աշխատանք, ավելի քան 60 հոդված, որից 12-ը միջազգային հրապարակումներ են:
Ամբիոնի կազմը
- Քթոյան Արմեն Մամիկոնի - ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ
- Մովսիսյան Մանուկ Էդվարդի - տ.գ.թ., դոցենտ
- Ենգիբարյան Նարինե Հենրիկի - տ.գ.թ., դոցենտ
- Ֆիդանյան Լիանա Աշոտի - տ.գ.թ., դոցենտ
- Շիրինյան Անուշ Յուրիի - տ.գ.թ., դոցենտ
- Գևորգյան Ռուզաննա Վլադիկի - տ.գ.թ., դոցենտ
- Մարտիրոսյան Բակուր Վանուշի - տ․գ․թ․, դոցենտ
- Գրիգորյան Գևորգ Սաշայի - տ․գ․թ․, դոցենտ
- Առաքելյան Ռուզաննա Վոլոդյայի - դասախոս
- Մատինյան Աննա Սանասարի - դասախոս
- Խաչատրյան Անի Սամվելի - տ.գ.թ., դասախոս
- Աֆյան Դիանա Գրիշայի - տ.գ.թ., դասախոս
- Բաղդասարյան Արտակ Գրիգորի - դասախոս
- Հովհաննիսյան Աստղիկ Մերուժանի - դասախոս
- Պետրոսյան Ռաֆայել Մանվելի - դասախոս
- Մելիքսեթյան Աննա Բորիսի - դասախոս
- Մկրտչյան Սոնա Յուրիի - դասախոս
- Սարգսյան Արթուր Շավարշի - դասախոս
- Հարությունյան Մարիամ Մասիսի - ասիստենտ
- Պապոյան Տաճատ Արտյոմի - ասիստենտ
- Համբարձումյան Սուսաննա Հայկի - ավագ լաբորանտ