Աննա Վլադիկի Մարգարյան

Կրթություն

2013 թ.՝ ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի հայցորդ
2000-2005 թթ.՝ Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետ, «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» բաժին, որակավորումը` տնտեսագետ
2001-2008 թթ.՝ Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի (ՀՀԱԱ) կողմից կազմակերպված հաշվապահության ուսուցման դասընթացներ
04.2003-07.2003՝ ՀՀ կենտրոնական բանկի ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպված «ՀՀ ԿԲ գործունեության մասին» դասընթաց
1987-1998 թթ.՝ Եղեգնաձոր քաղաքի թիվ 1 դպրոց

Գիտական աստիճան

Տնտեսագիտության թեկնածու

Աշխատանքային փորձ

2015 թվականից առ այսօր՝ ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի դասախոս
2022 սեպտեմբերից առ այսօր՝ ՀՀ ջրային կոմիտեի գույքի կառավարման և ներդրումների իրականացման վարչության պետ
2019-2022 թթ․՝ ՀՀ ջրային կոմիտեի գլխավոր քարտուղար
2017-2019 թթ.՝ ՀՀ ԷԵԲՊՆ ջրային կոմիտեի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետ
2009-2017 թթ.՝ ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ֆինանսատնտեսագիտական վարչության տնտեսագիտական բաժին, բաժնի պետ
05.2008-06.2008՝ «Կայուն ջրային միջավայր» ՀԿ–ի կողմից իրականացվող «Թափոնների կառավարում» ծրագիր, ֆինանսական վերլուծաբան
01.2005-07.2008՝ «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների և կանխատեսումների» ՀԿ, գլխավոր հաշվապահ` ՀՀ կրթության նախարարության կողմից տրամադրված «Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման ուղիների մշակմանը վերաբերող հետազոտություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում
02.1998-11.1998՝ «Ակվարիուս» ՍՊԸ, հաշվապահ
2000–2001 թթ.՝ «Եղեգնաձորշին» ԲԲԸ, հաշվետար
01.2002–08.2002 թթ.՝ Վայոց ձորի մարզի «Աջակցություն ձեռներեցներին» ասոցիացիա, հաշվապահ
04.2003–11.2004՝ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ, ծրագրի կոորդինատոր
03.2003-07.2004՝ «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների և կանխատեսումների» ՀԿ, գլխավոր հաշվապահ` «Ջրի ազգային ծրագրում ներառելու համար ջրի ռեսուրսավճարի մշակմանը նպաստող հետազոտություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում

Աշխատավայր

ՀՀ ջրային կոմիտեի գույքի կառավարման և ներդրումների իրականացման վարչության պետ
2015 թվականից առ այսօր՝ ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի դասախոս, համատեղության կարգով

Գիտական հարթակներում անձնական էջի հղումը

Դասավանդվող առարկաները

Զարգացման ռազմավարությունների էկոլոգոտնտեսական վերլուծություն
Բնապահպանական կոնվենցիաներ
Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն
Ջրային տնտեսության էկոնոմիկա
Երկրորդային ռեսուրսների էկոնոմիկա
Շրջակա միջավայրի տնտեսագիտություն

Վերջին 5 տարում մասնակցությունը միջազգային գիտաժողովներին, սեմինարներին, համաժողովներին և վերապատրաստումներին

1. 2024 թ.՝ «Հարկերը կայուն զարգացման համար» նախաձեռնության շրջանակներում կազմակերպված վերապատրաստում
2. 2024 թ.՝ փետրվարի 26-ից մարտի 30՝ ՀՊՏՀ «Երկրատեղեկատվական համակարգերի դերը շրջակա միջավայրի պահպանության բնագավառում» մասնագիտական վերապատրաստում
3. 2023 թ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոն, «Ներածություն կանաչ տնտեսության» էլ. դասընթաց
4. 2023 թ. հոկտեմբերի 11-12՝ դասընթաց, «Հայաստանում երաշտի համապարփակ կառավարմանն ուղղված գործուն քայլեր»
5. 2023 թ.՝ «ԵՄ-ն՝ շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրեր (ENI/2021/425-550), «Քասախի գետավազանի ջրային ռեսուրսների քանակական կառավարման պլանի մշակում» աշխատաժողով
6. 2019 թ.՝ ՉԺՀ Կառավարության կողմից կազմակերպված «Ջրային ռեսուրսների կառավարման և փոքր հիդրոէներգետիկայի զարգացման» դասընթաց
7. 2019 թ.՝ Ասիական զարգացման բանկ, «Ջրային ենթակառուցվածքների ծրագրերի ծախսերի հաշվարկի մեթոդաբանություն և գործընթաց»
8. 2019 թ.՝ Լեհաստանի Հանրապետության Կառավարության կողմից կազմակերպված «Պետություն և ժողովրդավարություն», «Ռազմավարական տնտեսական կարիքները և դրանց անվտանգությունը» դասընթացներ
9. 2019 թ․՝ «Միջազգային ստանդարտացման կազմակերպության և ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի հետ համատեղ «Էներգետիկայի կառավարում և ISO 50001», գիտաժողով
10. «Ռազմավարական էկոլոգիական գնահատման գործնական հմտություններ» ուսումնական դասընթաց, վերապատրաստման սեմինար

Linkedin հարթակում անձնական էջի հղումը

Օտար լեզուների իմացությունը

Ռուսերեն, անգլերեն (գերազանց)

Էլհասցե՝ anna_margaryan2003@yahoo.com, anna.margaryan@scws.am