Բնօգտագործման տնտեսագիտության ամբիոն

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ամբիոնի վարիչ` Նարինե Հայկի Խալաթյան, տ.գ.թ., դոցենտ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտությունը կազմավորվել է 1997 թ., իսկ 1998 թ. հիմնադրվել է հանրապետությունում միակ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնը, ինչը ժամանակի հրամայական էր: Հետագայում ամբիոնում ձևավորվեց ևս մեկ՝ հողագույքային հարաբերություններ մասնագիտությունը: Վերոնշյալ մասնագիտությունների հենքի վրա էլ կազմավորվել են Բնօգտագործման տնտեսագիտություն, Պետական գույքի կառավարում, Անշարժ գույքի գնահատում, Հողագույքային հարաբերություններ, Տնտեսական գործունեության բնապահպանական փորձաքննություն մագիստրոսական մասնագիտացումները:
Վարիչները`
տ.գ.դ., պրոֆեսոր ` Գևորգյան Սուրեն Այվազի /1998-2018/
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բնօգտագործման տնտեսագիտություն ամբիոնը համագործակցում է`
- Շրջակա միջավայրի նախարարություն
- ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտե
- ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն։
- Երևանի քաղաքապետարան
- ՀՀ կադաստրի կոմիտե
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
- ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն
- Paris Peace Forum - Global Platform for goverence projects (Ֆրանսիա)
- «Ֆլալեսս» կորպորացիա (ԱՄՆ)
- Peakwellness ընկերություն (ԱՄՆ)
- «ԱՅ ԷՍ ԷՍ ԴԻ» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ ՀԿ
- Yerevan Press լրատվական կայք
«Բնապահպանությունև բնօգտագործման տնտեսագիտություն» և «Շրջակա միջավայրի տնտեսագիտություն» առարկաները համահամալսարանական են և դասավանդվում են բոլոր մասնագիտությունների 2-4-րդ կուրսերում: Ասպիրանտուրայի և հայցորդների ինստիտուտի միջոցով ամբիոնը պատրաստել է մի քանի տասնյակ գիտության թեկնածուներ:
Ամբիոնի հրատարակած ձեռնարկները
Վերջին տարիների ընթացքում ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը հրատարակել է «Ծխելու տնտեսական և էկոլոգիական հետևանքները», ուսանողական գիտաժողովի նյութերը, «Կլիմայի փոփոխության տնտեսական հիմնահարցեր», «Շրջակա միջավայրի պահպանության և էկոլոգիական փորձաքննության հիմունքներ», «Հողագույքային հարաբերությունների հիմունքներ», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում», «Էկոլոգիական անվտանգություն» ուսումնական ձեռնարկները։
Գիտահետազոտական աշխատանքները
Ամբիոնում կատարվել են հետևյալ գիտահետազոտական աշխատանքները`
- «էկոլոգիական անվտանգության հիմնախնդիրները ՀՀ-ում», հետազոտական խմբի ղեկավար` Սուրեն Գևորգյան,տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, հետազոտական խմբի անդամներ` Ռ.Ա. Պետրոսյան Ա.Պ. Գևորգյան , Երևան 2014թ. «Տնտեսագետ» հրատարակչություն
- «Հայաստանի Երկրատեղեկատվական համակարգերի կիրառումը ՀՀ անշարժ գույքի կառավարման ոլորտում»:
- ''Маркетинг образовательных услуг''Монография, Высшая школа экономика-гуманитарная Республика Польша. 63 печ. лист, С.Геворгян, Г.Назарян:
- «ՀՀ էկոլոգիական կրթության քաղաքականության հիմնադրույթները», Երևան 2006թ., պատրաստված և հրատարակված է «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստան»-ի հովանավորությամբ:
- 2005-2006թթ. «ՀՀ մասնավոր և պետական բուհերում ուսանողական ոչ ֆորմալ խմբերի, ակումբների ձևավորումը և նրանց մասնակցության ակտիվացումը քաղաքացիական հասարակության զարգացման ոլորտում»` «Հասարակական երկխոսության և զարգացումների կենտրոնի» օժանդակությամբ:
- 2008-2010թթ. «Երկրորդային ռեսուրսօգտագործման էկոլոգոտնտեսական ապահովումը Հայաստանի Հանրապետությունում»` ՀՀ գիտության և կրթության նախարարության օժանդակությամբ:
Ամբիոնի կազմը
- Խալաթյան Նարինե Հայկի - ամբիոնի վարիչ, տ․գ․թ․, դոցենտ
- Աղաջանյան Գագիկ Սարգսի - տ.գ.թ., դոցենտ
- Հակոբյան Հայկ Ռազմիկի - տ.գ.թ., դոցենտ
- Գևորգյան Ալիսա Պետրոսի - տ.գ.թ., դոցենտ
- Կարապետյան Աննա Կարապետի - տ.գ.թ., դոցենտ
- Ալեքսանյան Արմեն Գագիկի - տ.գ.թ., դոցենտ
- Այվազյան Նորա Հայկի - տ.գ.թ., ասիստենտ
- Աֆյան Նադեժդա Գրիշայի - տ.գ.թ., ասիստենտ
- Մարգարյան Աննա Վլադիկի- տ.գ.թ., ասիստենտ
- Ալոյան Գևորգ Ասատուրի - տեխ․գ․թ․, դոցենտ
- Ծատուրյան Արայիկ Աշիկի - ասիստենտ
- Մովսիսյան Հարություն Իշխանի - երկր․գ.թ., դոցենտ
- Փանոսյան Իռա Կորյունի - տ․գ․թ․, դոցենտ
- Մուրադյան Վահագն Սոսի - աշխ․գ․թ․, դոցենտ
- Մելյան Հռիփսիմե Վարանցովի - ասիստենտ
- Մանասյան Վոլոդյա Գուրգենի - տ․գ․թ․, դոցենտ
- Ռուբենյան Արմեն Գալուստի - դասախոս
- Էգնատոսյան Գոհար Կառլենի - ավագ լաբորանտ
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, բնօգտագործման տնտեսագիտության ամբիոն,
էլ. հասցե` environmental.economics@asue.am Հեռ.` (+37410) 593-450