Գևորգ Ասատուրի Ալոյան

Կրթություն

1996-1999 թթ.` ՀՀ ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի ասպիրանտուրա, տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
1989-1994 թթ.՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի հիդրոմելիորացիայի ֆակուլտետ, ինժեներ-հիդրոտեխնիկ

Գիտական աստիճան

Տեխնիկական գիտությունների թեկնածու

Գիտական կոչում

Դոցենտ

Աշխատանքային փորձ

2022 թվականից մինչ օրս՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ, վերահսկող ինժեներ
2020-2022 թթ.՝ ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի գույքի կառավարման և ներդրումների իրականացման վարչության պետ
06.2019-08.2020՝ ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի մոնիթորինգի և վերլուծությունների վարչության պետի տեղակալ
2019 թվականից մինչ օրս՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բնօգտագործման տնտեսագիտության ամբիոն, դոցենտ
2018 թվականից մինչ օրս՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ջրային և հողային ռեսուրսների կառավարման ամբիոն, դոցենտ
2012-2015 թթ.՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բնօգտագործման տնտեսագիտության ամբիոն, դոցենտ
2012-2018 թթ.՝ անհատ ձեռնարկատեր, գեոդեզիական, քարտեզագրական, հողաշինարարական, անշարժ գույքի հաշվառման, չափագրման, աշխարհագրական տեղեկատվական համակարգերի ստեղծման ուղղություններով գործունեության իրականացում
2011-2013 թթ.՝ Հայաստանի պետական (ազգային) ագրարային համալսարանի հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոն, դոցենտ
1999-2011 թթ.՝ ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ (2006-2011 թթ.), առաջատար մասնագետ (2000-2006 թթ.), առաջին կարգի մասնագետ (1999-2000 թթ.)
1995-2011 թթ.՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի հիդրոտեխնիկական կառուցվածքների և մելիորացիայի ամբիոն, լաբորատորիայի վարիչ, համատեղության կարգով՝ դասախոս
1994-1995 թթ.՝ «Հայջրտնտ» Արարատի դուստր ձեռնարկություն, մելիորատոր

Աշխատավայր

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ, վերահսկող ինժեներ
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ջրային և հողային ռեսուրսների կառավարման ամբիոն, համատեղությամբ դոցենտ
ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոն, համատեղությամբ դոցենտ

Գիտական հարթակներում անձնական էջի հղումը

Դասավանդվող առարկաները

Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր Տեղեկատվության տրամադրման կանոնակարգերը բնօգտագործման տնտեսագիտությունում
Գիտական հետազոտության մեթոդաբանություն
Շրջակա միջավայրի տնտեսագիտություն
Երկրատեղեկատվական համակարգեր և զբոսաշրջային վայրերի նախագծում (GIS)

Վերջին 5 տարում մասնակցությունը միջազգային գիտաժողովներին, սեմինարներին, համաժողովներին և վերապատրաստումներին

2023 թ․՝ ՀԱԱՀ-ի և ԳԵՈՎԱՅԲ ՓԲԸ-ի համագործակցությամբ անցկացված «Երկրատեղեկատվական համակարգերը և հեռահար զոնդավորումը կանաչ գյուղատնտեսությունում» վերապատրաստման դասընթաց
2019 թ․՝ ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից կազմակերպված «Գործնական մարքեթինգ» և «Բիզնեսի զարգացումն անկայունության պայմաններում» թեմաներով վերապատրաստման դասընթացներ

Օտար լեզուների իմացությունը

Ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ)

Էլհասցե՝ http://e.mail.ru/compose/?mailto=mailto:gevorg.aloyan@asue.am