Հարություն Իշխանի Մովսիսյան
2007–2010 թթ.`ԵՊՀ ասպիրանտուրա՝ ԻԴ.01.06 - «Օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանություն, որոնում և հետախուզում, մետաղագոյացում» մասնագիտությամբ, ասպիրանտ
2005–2007 թթ.`ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետ, մագիստրատուրա՝ «Օգտակար հանածոների հանքավայրերի որոնում և հետախուզում» կրթական ծրագիր, «Երկրաբանություն» մասնագիտություն, երկրաբանության մագիստրոսի որակավորում
2001–2005 թթ․՝ ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետ, բակալավրիատ, «Երկրաբանություն» կրթական ծրագիր, «Երկրաբանություն» մասնագիտություն, երկրաբանության բակալավրի որակավորում, գերազանցության դիպլոմ
1991–2001 թթ․՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, Աշտարակի շրջան, Արուճի միջնակարգ դպրոց
2010 թ․ հունիս՝ երկրաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, թեկնածուական ատենախոսության թեմա՝ «Ներծին հանքայնացման տեղայնացման առանձնահատկությունները Շնող-Կողբի հանքային հանգույցում», ԻԴ.01.06 - «Օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանություն, որոնում և հետախուզում, մետաղագոյացում» մասնագիտությամբ, ՀՀ ԳԱԱ ԵԳԻ
2015 թ․ փետրվար՝ դոցենտի գիտական կոչում ԻԴ.01.00 - «Երկրաբանություն» մասնագիտությամբ, ԵՊՀ գիտական խորհուրդ
2020 թ․նոյեմբերի 3-ից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրեն (հիմնական)
2024 թ․սեպտեմբերի 1-ից՝ ԵՊՀ, Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի դոցենտ (համատեղությամբ)
2020 թ․մարտից՝ ՀՊՏՀ, բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի դոցենտ (համատեղությամբ)
2020 թ․մայիս 27-նոյեմբեր 3՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար
2018 թ․սեպտեմբեր – 2020 թ․ մայիս՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ
2019 թ․փետրվար – 2020 թ․օգոստոս՝ ԵՊՀ, Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի դոցենտ
2015–2019 թթ․ ԵՊՀ, Օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոնի դոցենտ
2012–2018 թթ․՝ ԵՊՀ, Կայուն զարգացման կենտրոնի լեռնահանքային արդյունաբերության թափոնների և հանքային արդյունաբերության հարցերով փորձագետ
2010–2015 թթ․՝ ԵՊՀ, Օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոնի ասիստենտ
2008–2010 թթ․՝ ԵՊՀ, Օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոնի դասախոս (ասպիրանտ, ժամավճար)
25.07.2011-15.09.2011՝ «Բլեքսթերզ Էներջի Արմենիա» ՍՊԸ, երկրաբանական բաժնի երկրաբան
01.09.2008-01.12.2008՝ ՀՀ, ք. Ալավերդի, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ, Լեռնահանքային վարչության երկրաբանահետախուզական ծառայության երկրաբան
01.11.2007-01.09.2008՝ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ, Երկրաբանահետախուզական ծառայության երկրաբան
03.10.2005-01.11.2007՝ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ, Երկրաբանահետախուզական ծառայության տեխնիկ-երկրաբան
12.08.2005-01.09.2005՝ ՀՀ, ք. Ալավերդի, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ, Լեռնահանքային վարչության Թեղուտի տեղամասի երկրաբանահետախուզական խմբի հանքագործ-նմուշառող
17.06.2004-01.09.2004՝ «Սագամար» ՓԲԸ, Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայր, տեխնիկ-երկրաբան
2003 թ․ հուլիս՝ ուսումնական պրակտիկա «Երկրաբանական քարտեզագրում», Բջնի, Հանքավան
2002 թ․ հուլիս՝ ուսումնական պրակտիկա «Ընդհանուր երկրաբանություն», Հայաստան
ՀՀ ՏԿԵՆ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ, տնօրեն
ՀՊՏՀ, բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի դոցենտ (համատեղությամբ)
ԵՊՀ, Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի դոցենտ (համատեղությամբ)
Ընդերքի էկոնոմիկա
Էկոլոգիական ռիսկի գնահատում և կառավարում
Երկրաբանություն
Բնապահպանական վերահսկողություն
Շրջակա միջավայրի տնտեսագիտություն
1. Աշխատաժողով, 2024, Conference on Regional Cooperation and Integration - «Enhancing Critical Minerals for the Clean Energy Transition»: 2024 թ․հոկտեմբերի 15-17, Վիետնամ, Հանոյ, ԱԶԲ
2. «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում – 2024», զեկույց՝ «Հայաստանի հանքարդյունաբերությունը, աճի ներուժը և ներդրումային հնարավորությունները», 2024 թ․ սեպտեմբերի 27-28, ՀՀ, Ծաղկաձոր, ՀՄՄ
3. ԱՊՀ մասնակից-պետությունների ընդերքի հետախուզման, օգտագործման և պահպանության միջկառավարական խորհրդի 27-րդ նիստ, 2024 թ․ սեպտեմբերի 12, Չոլպոն-Ատա, Ղրղզստան (առցանց ՎՏԿ)
Զեկուցումներ՝
«ԱՊՀ մասնակից-պետությունների երկրաբանական ծառայությունների աշխատանքների արդյունքների մասին՝ 2023 թվականի սեպտեմբեր – 2024 թվականի սեպտեմբեր ժամանակահատվածում» «Հայաստանի առաջադեմ փորձը. իրական շահառուների ռեեստրի ստեղծման և իրական շահառուների մասին տեղեկատվության բացահայտման առաջընթացն ԱՃԹՆ հաշվետվողականության միջոցով»
4. Լիցենզավորման աշխատաժողով – սեմինար. «Իրական սեփականության/շահառուների ներդրումը լիցենզիաների զննման գործում», 2024 թ․ հուլիսի 9-10, ՀՀ, Եր․, ԱՃԹՆ, Բաց արդյունահանում
5. «Երկրաբանական միասնական թվային տեղեկատվական շտեմարանի առանձնահատկություններն ու հիմնախնդիրները» թեմայով զեկուցում «Ռեսուրսային ներուժի օգտագործման, տնտեսության զարգացման և տարածքային կազմակերպման ժամանակակից հիմնախնդիրները» միջազգային գիտաժողով՝ նվիրված ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին, 2024 թ․ մայիսի 29-30, ՀՀ, Եր․, ԵՊՀ
6. «Երկրատեղեկատվական համակարգերի դերը շրջակա միջավայրի պահպանության բնագավառում» թեմայով մասնագիտական վերապատրաստում (Արմեն Աջամօղլյան, Արթուր Սարգսյան, հավաստագիր), 2024 թ․ փետրվարի 26-ից մարտի 30, ՀՀ, Եր․, ՀՊՏՀ
7. «Հայաստանում թվայնացման գործընթացի արագացում» թեմայով աշխատաժողով, 2024 թ․հունվարի 19, ՀՀ, Եր․, ՀԲ Հայաստան, ԲՏԱՆ, ՀՏՀԳ
8. «Կանաչ տնտեսություն (ներածություն կանաչ տնտեսության)» էլեկտրոնային դասընթաց Հայաստանի համար (հավաստագիր, 11.04.2024), 2023 թ․, նոյեմբերի 14, ՀՀ, Եր․, ՀԱՀ ՀԲԿ
9. Շահագրգիռ կողմերի առաջին խորհրդակցական աշխատաժողով՝ «Քասախի գետավազանի ջրային ռեսուրսների քանակական կառավարման պլանի մշակում», «ԵՄ-ն՝ շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագիր (ENI/2021/425-550): 2023 թ․ հունիսի 15, ՀՀ, Արագածոտն, Անտառուտ, «Ամբերդ» հյուրանոց, «Ծատուրյան Քոնսալթինգ»
10. Համառուսաստանյան խորհրդակցություն «Ռուսաստանի Դաշնության տարածքի և նրա մայրցամաքային շելֆի Պետական երկրաբանական քարտեզագրության զարգացման վիճակը և հեռանկարները» թեմայով, 2023 թ․ապրիլի 25-27, ՌԴ, ՍՊբ, ՌԳՀԵԻ «ՎՍԵԳԵԻ» ԴՊԲՀ, ՌՈՍՆԵԴՐԱ, առցանց ՎՏԿ
11. Վեբինար՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան միջկառավարական ֆորումի հանքարդյունաբերության քաղաքականության շրջանակի թարմացման գլխավոր նիստ, 2023 թ․ ապրիլի 27, ՄԿՖ, ԿԶՄԻ, առցանց ՎՏԿ
12. «Կոռուպցիոն ռիսկերի գնահատումը ընկերություններում» սեմինար (Կորպորատիվ կառավարման կենտրոն, Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) ծրագրերի ավագ պատասխանատու Եկատերինա Լիսովա), 2023 թ․հունվարի 27, Եր․, ԿԿԿ
13. «Երկրաբանությունը զարգացող աշխարհում. Հայաստանի երկրաբանության անցյալը, ներկան և ապագան» գիտապրակտիկ աշխատաժողով՝ նվիրված Հանրապետական երկրաբանական ֆոնդի և Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի հիմնադրման 85-ամյակներին, 2022 թ․նոյեմբերի 30, Եր․, ՀՀ ԳԱԱ, ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հ.Կ. անվ. ԵԹ, ՀՀ ՏԿԵՆ ՀԵՖ
14. «GIS-ը՝ հանուն առաջադեմ Հայաստանի» աշխատաժողով/միջոցառում՝ նվիրված GIS միջազգային օրվան, 2022 թ․նոյեմբերի 15, Եր․, ՀԲԸՄ, ԳԵՈՎԱՅԲ
15. «Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը» դասընթաց (հավաստագիր) (Կորպորատիվ կառավարման կենտրոն, Նարինե Մելիքյան), 2022 թ․ հոկտեմբերի 19-21, Եր․, ԿԿԿ
16. ԱՊՀ մասնակից-պետությունների ընդերքի հետախուզման, օգտագործման և պահպանության միջկառավարական խորհրդի 25-րդ նիստ, 2022 թ․ սեպտեմբերի 22-23, Դուշանբե, Տաջիկստան, առցանց ՎՏԿ
17. «Հայաստան. կրթություն, ժառանգության պահպանում և արժևորում» խորագրով ծրագրի շրջանակներում եռօրյա վերապատրաստման սեմինար-դասընթաց «Մշակութային ժառանգության պահպանության կազմակերպումը և մշակութային արժեքների վերականգնումը Ֆրանսիայում» նյութի մատուցում և փորձի փոխանակում (բանախոսներ՝ Շարլ Պերսոնա, Նատալի Պալմադ-Լե Դանտեք, Մարի Կուրսելոդ, Վինսենթ Նեգրի), 2022 թ․հուլիսի 12-14, Եր․, ՊԺԳԿ ՊՈԱԿ, Մատենադարան
18. Աշխատաժողովներ/սեմինարներ. «Տարածական տվյալների ստանդարտ», «Ինտեգրված թեմատիկ կադաստրներ» և «Գեոպորտալ» թեմաներով (ԱԶԲ, LX Korea ընկերության ներկայացուցիչներ), 2022 թ․փետրվարի 15, 17 և 18, Եր․, Կադաստրի կոմիտե
19. ԵՊՀ պրոֆեսորադասախոսական համակազմի որակավորման բարձրացման կրթագիտական հնգամյա ծրագիր (ընթացիկ, 17 կրեդիտ առ 11.03.2020 թ.), 2016 – 2021 թթ․, Եր․, ԵՊՀ, ՀԼԿՎ ԴՈԲ. Թեմաներ, ԴՈԲ դասընթացներ (կրեդիտներ)՝
Ակտիվ ուսուցում շրջված լսարանում – Active Learning in the Flipped Classroom (1)
Ակտիվ ուսուցման արդի բովանդակությունն ու գործնական իրականացման ուղիները (Համագործակցային ակտիվ ուսուցում լսարանում) – Active Learning with special focus on Technology Enhanced Collaborative Learning (1)
Ակտիվ ուսուցում և թվային տեխնոլոգիաները դասավանդման գործընթացում՝ մոբայլ ուսումնառություն և խաղայնացում – Active Learning and ICD-enhanced teaching: M-learning and gamification (1)
20. ԱՊՀ ընդերքի հետախուզման, օգտագործման և պահպանության միջկառավարական խորհրդի 24-րդ նիստ, 2021 թ․ հոկտեմբերի 20-22, Ուզբեկստանի Հանրապետություն, Տաշքենդ
21. «Ածխաջրածինների որոնման, հետախուզման և արդյունահանման վերաբերյալ TAIEX-ի փորձագիտական առաքելություն» խորագրով համաժողով, 2021թ․սեպտեմբերի 7-9, առցանց ՎՏԿ
22. «ԱՃԹՆ-ի նախնական ուսումնասիրության, Հայաստանի ԱՃԹՆ-ի շրջանակի ընդլայնման, իրավական և ինստիտուցիոնալ բացերի ճանապարհային քարտեզի և ԱՃԹՆ-ի ներդրման նոր միտումների քննարկման» աշխատաժողով, 2021 թ․, հուլիսի 24-26, Ծաղկաձոր, ՀՀ ԱՃԹՆ, ՀԲ
23. «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ֆիսկալ ռեժիմը և ֆինանսական հոսքերի թափանցիկության ԱՃԹՆ-ի պահանջները» խորագրով դասընթաց (ՀՀ ԱՃԹՆ քարտուղարություն, «Զեթ Քոնսալթինգ» ՓԲԸ, «Ավենյու Քոնսալթինգ Գրուպ» ՍՊԸ), 2020 թ․մարտի 6-8, Դիլիջան, ՀՀ ԱՃԹՆ, GIZ
24. Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագետների վերապատրաստում: Թեմաներ՝ Հավատարմագրման գործընթաց, փորձագիտական աշխատանքի առանձնահատկությունները: Ինստիտուցիոնալ ինքնավերլուծության նախնական գնահատում: Փորձագիտական այց: Ֆոկուս-խմբի անցկացում: Փորձագիտական նախնական զեկույցի նախապատրաստում: 2020 թ․ փետրվարի 12-14, Եր․, ՈԱԱԿ
25. Good Governance Forum 2019. Exploring Innovative Approaches for Combating Corruption «Լավ կառավարման ֆորում–2019: Կոռուպցիայի դեմ պայքարի նորարարական մոտեցումների ուսումնասիրություն», 2019 թ․ նոյեմբերի 29-30, Թբիլիսի, Վրաստան, IDFI
26. ”Leapfrog Geo Fundamentals” Leapfrog Geo երկրաբանական ծրագրային ապահովման բազային ուսուցման եռօրյա դասընթացներ, 21 ակադեմ./լսար. ժամ (վկայական) (Ալեքսեյ Ժիլին, Սեեքուենթ ընկերության առաջատար երկրաբան), 2019 թ․ սեպտեմբերի 24-26, Եր․, ԵՊՀ
27. Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ – EITI) 8-րդ համաշխարհային համաժողով՝ «Բացել տվյալները, կառուցել վստահություն» խորագրով, 2019 թ․ հունիսի 17-19, Փարիզ, ՏՀԶԿ
28. ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի և Լուլոուի տեխնոլոգիական համալսարանի կողմից կազմակերպված «Հանքարդյունաբերության իրավական և քաղաքական նախադրյալները. Շվեդիայի փորձը» եռօրյա մասնագիտական վերապատրաստման սեմինար (վկայական) (Մարիա Փիթերսոն, Լարս Բեքշթրոմ, Գրեգորի Փոլզեր), 2019 թ․ փետրվարի 11-13, Եր․, ՀԱՀ
29. ՀՀ ԱՃԹՆ առաջին ազգային զեկույցին նվիրված համաժողով, պանելային քննարկումներ (ԱՃԹՆ-ի փոխակերպիչ դերը և տվյալների համակարգային բացահայտման ապագան), 2019 թ․ հունվարի 30, Եր․, ՀԱՊ
Ռուսերեն (լավ), անգլերեն (բավարար)