Նկարագրություն
«Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի/տեխնոլոգիաների փոխանակման բնագավառում» նախագիծը համաֆինանսավորվում է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի կառավարությունների կողմից՝ Վիշեգրադի միջազգային ֆոնդի դրամաշնորհների միջոցով: Ֆոնդի առաքելությունը Կենտրոնական Եվրոպայում կայուն տարածաշրջանային համագործակցության գաղափարների առաջխաղացումն է:
Նախագծի նպատակն է խթանել ձեռնարկություն-գիտահետազոտական ենթակառուցվածք համագործակցության մշակույթը Հայաստանում և Վրաստանում` հիմնվելով վիշեգրադյան գործընկեր երկրների հաջողված փորձի վրա։ Նախագծի շրջանակներում նախատեսվում է.
- բարձրացնել Հայաստանի և Վրաստանի ՓՄՁ-ների, գիտահետազոտական ինստիտուտների իրազեկվածությունը համատեղ գիտահետազոտական գործունեության առավելությունների վերաբերյալ,
- ընդլայնել և ամրապնդել գիտելիքի և տեխնոլոգիայի փոխադրման համար պատասխանատու աշխատակազմի գիտելիքներն ու կարողությունները Արևելյան գործընկերության թիրախավորած երկրներում,
- մշակել ՓՄՁ-ների և գիտահետազոտական ենթակառուցվածքների միջև համագործակցության հայեցակարգ Արևելյան գործընկերության թիրախավորած երկրներում:
Նախագծի հիմնական գործողությունները՝
- Նախագծի մեկնարկի միջոցառումներ Երևանում և Թբիլիսիում
- Գիտելիքի/տեխնոլոգիաների փոխադրմանը նվիրված աշխատաժողովներ Երևանում և Թբիլիսիում
- Լավագույն ռազմավարության մրցույթ տեղական ձեռնարկությունների շրջանում
- Գիտելիքի/տեխնոլոգիաների փոխադրման ռազմավարության մշակում ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի և Թբիլիսիի պետական համալսարանի համար
- Ամփոփիչ զեկույց Հայաստանում և Վրաստանում ձեռնարկությունների և գիտահետազոտական ենթակառուցվածքների համագործակցության ներկայիս կարգավիճակի վերաբերյալ
- Նախագծի արդյունքների ներկայացման և ամփոփման տեղեկատվական միջոցառումներ Երևանում և Թբիլիսիում
Նախագծի գործընկերները՝
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (Հայաստան), http://asue.am/,
- «ՔԵՆԴԼ» Սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը (Հայաստան), http://candle.am/,
- Իվանե Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանը (Վրաստան), https://www.tsu.ge/,
- Կոշիցեի տեխնիկական համալսարանը (Սլովակիա), https://www.tuke.sk/,
- Սիլեզիայի տեխնոլոգիական համալսարանը (Լեհաստան), https://www.polsl.pl/,
- Մասարիկի համալսարանը (Չեխիա), https://www.muni.cz/
Նախագծի տևողությունը՝ 18 ամիս
Դրամաշնորհի չափը՝ (€) 38,420.00