Նկարագրություն
«Ասիայում և Կովկասում թվային կրթության միջազգայնացում» (IDEA) նախագիծը նպատակ ունի ստեղծել կառավարման և ինֆորմատիկայի ոլորտում կրկնակի աստիճանաշնորհման մագիստրոսական ծրագրեր՝ գործընկեր համալսարանների միջև:
Նախագիծը ձգտում է հասնել հետևյալ 7 արդյունքներին.
- «Ինֆորմատիկա և կառավարում» կրկնակի մագիստրոսական ծրագրի ստեղծում և լիցենզավորում/հավատարմագրում մինչև 2023-24թթ․ նախագծի գործընկեր բոլոր համալսարաններում:
- Ինֆորմատիկայի և կառավարման ոլորտում մագիստրոսների կողմից մասնագիտական հմտությունների ձեռքբերում (թե՛ միջմշակութային, թե՛ լեզվական):
- Դասավանդման և ուսուցման կենտրոնական հարթակի մշակում և ստեղծում, որը ներառում է թվային ուսուցման և դասավանդման նյութեր՝ տրամադրված նախագծի բոլոր գործընկերների կողմից։
- Առնվազն երկու օտարերկրյա գործընկեր համալսարանների կողմից թվային գործընթացների շղթայի նախատիպային իրականացում՝ ուսանողների կառավարման օպտիմալացված և ստանդարտացված գործընթացների համար։
- Առնվազն երկու արտասահմանյան գործընկեր համալսարանների հետ միջառարկայական մոդուլի ընտրության համար՝ ուսումնասիրության հետ կապված որոշումների աջակցության համակարգի նախատիպային իրականացում:
- Առնվազն երկու արտասահմանյան գործընկեր համալսարանների ուսանողների տվյալների հավաքագրման համար՝ ՏՏ համակարգի ինտերֆեյսների (ծրագրային և ապարատային) նախատիպային ներդրում։
- Թվայնացման ոլորտում դասախոսների և համալսարանական անձնակազմի վերապատրաստում; վերապատրաստված մասնակիցների կողմից նոր ձեռք բերած հմտությունների օգտագործում և գիտելիքների կիսում։
Նախագծի գործընկերներն են․
- West Saxon կիրառական գիտությունների համալսարան Zwickau (WHZ) (համակարգող) – Ցվիկաու, Գերմանիա
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ) – Երևան, Հայաստան
- Կիրառական ինֆորմատիկային ղրղզ-գերմանական ինստիտուտ (INAI.kg) – Բիշկեկ, Ղրղզստան
- Միջազգային սևծովյան համալսարան (IBSU) – Թբիլիսի, Վրաստան
- Ղազախ-ամերիկյան ազատ համալսարան (KAFU) – Ուստ-Կամենոգորսկ, Ղազախստան
- Թոնջիի համալսարան (CDHAW) – Շանհայ, Չինաստան