Դիմում-հայտերին վերաբերող տեղեկատվություն
ՀՊՏՀ բակալավրիատի 2-րդ և 3-րդ, ինչպես նաև մագիստրատուրայի 1-ին կուրսերում սովորող ուղանողները հնարավորություն ունեն ուսումնառության մեկ կիսամյակը անցկացնել ՀՊՏՀ գործընկեր համալսարաններից մեկում:
Ուսանողների ընտրությունը, շարժունության ժամակահատվածը, ինչպես նաև առարկաների փոխճանաչման կարգը սահմանված է Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության կարգում:
Փոխանակման ծրագրերին մասնակցելու համար ուսանողը պետք է ունենա անգլերենի իմացության առնվազն B2 մակարդակ՝ համաձայն Լեզուների վերաբերյալ ընդհանուր եվրոպական աղյուսակի: Ծրագրով հետաքրքրված ուսանողների համար ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը կկազմակերպի անգլերենի քննություն: Այն ուսանողները, ովքեր ունեն IELTS կամ TOEFL iBT քննությունների համապատասխանաբար 6.5 կամ 95 արդյունքներ, կարող են այլևս չմասնակցել ՀՊՏՀ-ում կազմակերպվող քննությանը, սակայն պետք է անհրաժեշտ փաստաթղթերի հետ մեկտեղ ներկայցնեն վերոնշյալ քննությունների վավեր արդյունքները:
Ուշադրություն: Այն ուսանողները, ովքեր սովորում եմ ՀՊՏՀ վճարովի համակարգում, պարտավոր են մեկնելուց առաջ վճարել ՀՊՏՀ-ում տվյալ կիսամյակի ուսման վարձը: