Տեղի կունենա «Էրազմուս+»-ի դիմորդների անգլերենի քննությունը

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ «Էրազմուս+» ծրագրի այս ուսումնական տարվա դիմորդների անգլերենի առաջին քննությունը կանցկացվի սեպտեմբերի 25-ին, ժամը 14:30-ին, միջազգային ծրագրերի կենտրոնում (ֆինանսական ֆակուլտետի առաջին հարկ, մուտքը՝ դարպասի կողմից): Քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել այս հղումով՝ https://goo.gl/EfFusK Հարցերի դեպքում կարող եք դիմել արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com էլ. փոստի միջոցով: