ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ «ԲԱՑ ԳԻՏՈՒԹՅԱՆ» ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՄՈԼԴՈՎԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՒՀԵՐՈՒՄ
Նախագծի անվանում
Հետազոտությունների կառավարման և «Բաց գիտության» կարողությունների զարգացումը Մոլդովայի և Հայաստանի բուհերում «Միներվա»
Նախագծի բյուջե
Ծրագրի բյուջե․ 979.989,00 եվրո
ՀՊՏՀ բյուջե․ 82,452,00 եվրո
Նախագծի նպատակ
«Միներվա» ծրագիրը միտված է ստեղծելու բարենպաստ պայմաններ Մոլդովայի և Հայաստանի համալսարաններում Բաց գիտության հիմնական սկզբունքների ներդրման համար, քանզի Բաց գիտությունը, հետազոտությունների հրապարակայնությունը, համագործակցությունը և նորարարությունները Եվրոպական հետազոտական տարածքի հիմնասյուներն են։ Գիտության հանրահասանելիությունը արդյունավետ հիմք է հետազոտությունների թափանցիկության, տարածման, արդյունավետ համագործակցության և հաշվետվողականության ապահովման համար:
Մոլդովայի և Հայաստանի ակադեմիական հանրույթն արդեն իսկ ընդունել է Բաց գիտության սկզբունքների կարևորությունը և առավելությունը, որոնք դրսևորվում են պետական մարմինների, կրթական համակարգերի, գրադարանների, հասարակական կազմակերպությունների, գիտական ամսագրերի հրատարակիչների կողմից իրականացվող բազմաթիվ նախաձեռնությունների միջոցով:Այնուամենայնիվ, նշյալ կառույցների նորարարական ու հետազոտական աշխատանքների ոչ համակարգված բնույթը, չափանիշների ոչ լիարժեք փոխըմբռնումը այս նախաձեռնությունները դարձնում են մեկուսացված համաշխարհային ինտեգրման տեսանկյունից:
Ծրագրի նպատակներն են․
- Մշակել Բաց գիտությանն առնչվող ազգային և ինստիտուցիոնալ ուղեցույցներ, ռազմավարություն և ընթացակարգեր, խրախուսման մեխանիզմներ Հայաստանի և Մոլդովայի համալսարանների համար։
- Հիմնել թվանշանային պահոցներ /ռեպոզիտորիա/ և ենթակառուցվածքներ, խթանել դրանց զարգացումն ու փոխգործակցությունը գործընկեր համալսարանների միջև։
- Ստեղծել հետազոտողների մարդկային ռեսուրսի կառավարման մեխանիզմներ, աջակցել գիտնականների հետազոտական կարողությունների զարգացմանը՝ բաց գիտության կայուն սկզբունքների իրականացման համատեքստում, ընդլայնել
- հանրային ներգրավվածությունը և հաշվետվողականությունը՝ հատկապես պետական ֆինանսավորմամբ իրականացվող հետազոտությունների համար:
«Միներվա» ծրագրի իրականացման արդյունքում հետազոտական ոլորտում նախատեսվում է ունենալ.
- բարելավված մարդկային ռեսուրսների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման քաղաքականություն,
- հետազոտական ոլորտում զարգացած տեխնիկական և բովանդակային ենթակառուցվածքներ,
- գրագողության և ակադեմիական էթիկայի խախտումների դեմ պայքարի ներդրված ծրագիր,
- հետազոտությունների ներդրված բազա։
Աշխատանքային փաթեթներ
- ԱՓ1՝ Հետազոտական և Բաց գիտության ներուժի և փորձառության քարտեզագրում
- ԱՓ2՝ Բաց գիտության մասին օրենսդրական դաշտի համակարգում
- ԱՓ3՝ Բաց գիտության ենթակառուցվածքների մշակում և զարգացում
- ԱՓ4՝ Հետազոտությունների կառավարման կարողությունների զարգացում
- ԱՓ5՝ Որակի ապահովում և մշտադիտարկում
- ԱՓ6՝ Իրազեկում, կիրառում և ազդեցության գործակցի ավելացում
- ԱՓ7՝ Ծրագրի կառավարում
Ծրագրի մասնակիցներ
- Մոլդովայի տնտեսագիտական ակադեմիա (համակարգող)
- Մոլդովայի բժշկության և դեղագործության համալսարան
- Մոլդովայի պետական տեխնիկական համալսարան
- Մոլդովայի ռեկտորների խորհուրդ
- Մոլդովայի կրթության, մշակույթի և հետազոտության նախարարություն
- Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարան
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
- Երևանի պետական համալսարան
- Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարան
- ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
- Լիեժի համալսարան, Բելգիա
- Մարկոնիի համալսարան, Իտալիա
- Վալենսիայի համալսարան, Իսպանիա
- Կոտ դ՝ Ազուր համալսարան, Ֆրանսիա
- Մոնպելյեի համալսարան, Ֆրանսիա
- Եվրոպական քաղաքականության մշակման և հետազոտության ինստիտուտ, Սլովենիա
Ծրագրի պաշտոնական կայք
http://minerva-project.ase.md/en/
Ծրագրի ֆեյսբուքյան էջ