Հիմնական փաստաթղթերի ցանկ
ՀՊՏՀ գործընկեր համալսարանում ուսումնառությունն անցկացնելու հնարավորությամբ հետաքրքրված ուսանողները պետք է մինչև հայտերի ընդունման վերջնաժամկետը ՀՊՏՀ արտաքին կապերի asue.erasmus@gmail.com հասցեին ուղարկեն հետևյալ փաստաթղթերը կամ դրանց լուսապատճենները՝
Բակալավրիատի ուսանողների համար
- Անձնագիր
- Ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով (անգլերենով)
- Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
- Անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում)[1]
- Նախորդ կիսամյակների ամփոփ ՄՈԳ-ի մասին տեղեկատվություն՝ հաստատված ֆակուլտետի դեկանի կողմից:
Մագիստրատուրայի ուսանողների համար
- Անձնագիր
- Ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով (անգլերենով)
- Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
- Անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում)
- Բակալավրիատի դիպլոմի միջուկի լուսապատճենը կամ վերջնական ՄՈԳ-ի մասին տեղեկատվություն՝ հաստատված ֆակուլտետի դեկանի կողմից:
Ասպիրանտուրայի ուսանողների համար
- Անձնագիր
- Ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով (անգլերենով)
- Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
- Անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում)
- Բակալավրիատի և մագիստրատուրայի դիպլոմների միջուկների լուսապատճենները կամ վերջնական ՄՈԳ-երի մասին տեղեկատվություն՝ հաստատված ֆակուլտետի դեկանի կողմից:
[1] Անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում ուսանողը կարող է կիսամյակի ընթացքում մեկ անգամ մասնակցել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի կողմից կազմակերպով անգլերենի քննությանը, որոնց մասին հայտարարությունները հասանելի են այստեղ: