Հերթական տեղեկատվական հանդիպումը՝ «Էրասմուս+» ծրագրի շրջանակներում

Հոկտեմբերի 10-ին ՀՊՏՀ-ում տեղի ունեցավ «Էրասմուս+» ծրագրի ներկայացում արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ: Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն՝ շնորհանդեսներին մասնակցում և իրենց առանձին ներկայացումներն են ունենում նախարդ կիսամյակում մեկնած և վերադարձած ուսանողները:

Ուսանողներին մանրամասն տեղեկատվություն տրամադրվեց ծրագրի վերաբերյալ՝ ովքեր և ինչ պայմաններով կարող են դիմել ծրագրին:

Ծրագրի վերաբերյալ հայտարարություններ, մանրամասն  տեղեկություններ կարող եք գտնել ՀՊՏՀ պաշտոնական կայքի  “Erasmus+” խորագրի ներքո (տեղեկատվությունը պարբերաբար թարմացվում է), իսկ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին՝  asue.erasmus@gmail.com  էլ-փոստի միջոցով: