Տսենովի տնտեսագիտության ակադեմիայի դասախոսը՝ ՀՊՏՀ-ում

Նոյեմբերի 6-10-ը աշխատանքային այցով ՀՊՏՀ-ում է գտնվելու Տսենովի տնտեսագիտության ակադեմիայի դասախոս Ասեն Բոժիկովը, ով հանդես է գալու  բաց դասախոսություններով: Նոյեմբերի 8-ին դասախոսն այցելելու է ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ, որտեղ հանդես է գալու  «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների դերը աղետների հետևանքների վերացման գործում» թեմայով դասախոսությամբ, ժամը՝ 11:00-ին: Իսկ նոյեմբերի 9-ին, ժամը 14:10-ին համալսարանի միջազգային ծրագրերի կենտրոնում (Տեմպուսի սրահ) վարելու է  բաց դաս՝ «Կյանքը՝ կիբերհանցագործությունների դարաշրջանում» թեմայով: Բաց դասախոսություններին հրավիրվում են մասնակցելու բոլոր հետաքրքրված ուսանողները, դասախոսները և վարչական աշխատակիցները: Դասախոսությունները կազմակերպվում են «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից: